Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Պատերազմ Արցախում
Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան Երևանը ներկայումս փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Պեսկով Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան Ապօրինի քրեական հետապնդում՝ Կաթողիկոսի դեմ․ դատական նիստ Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մեկ անձ մահացել է ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից ԱՅՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՈՎ «Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Մնում է՝ կզենք, որ ադրբեջանցիները մեր վրայով թռչեն․ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ Քաղաքական արատավոր կարուսել Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը

Արսեն Բաբայանը դիմել է գլխավոր դատախազին Արման Բաբաջանյանի հայտարարության հարցով

Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քննելու ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունները: Բաց նամակում նշված է.

Հարգելի պարոն Դավթյան,

Սույն բաց նամակով առաջարկում ենք քննարկել թե արդյոք ստորև շարադրված հանգամանքերում առկա չէ հանցագործություն:

Այսպես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2019 թվականի դեկտեմբերի 24-ին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հրապարակային հետևյալ գրառումը՝ «Հրայր Թովմասյանը ղեկավարած հանցագործների բանդան այսօր չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ վերացրել է Բարձրագույն դատական խորհուրդ սահմանադրական մարմնի կարևոր գործառույթը։ Այսպիսի բան հնարավոր չէ պատկերացնել։ ՍԴ-ն իր այս որոշմամբ ԲԴԽ-ին փաստացի զրկեց դատավորի լիազորությունները դադարեցնելու կարևորագույն գործառույթից։ Շարունակեք ձեռք մեկնել հանցագործներին․․ Հ․Գ․ Նախագահն էլ չստորագրեց ձեր վաղ կենսաթոշակների օրինագիծը» (աղբյուրը՝ https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3110159799013130, կցվում է նաև գրառման արտատպումը):

Պատգամավոր Արման Բաբաջանյանը նշված գրառմանը կից տեղադրել է նաև «news.am» լրատվական կայքի՝ «Օր առաջ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները պետք է դադարեցվեն. ՍԴ-ն ԲԴԽ-ի որոշումը հակասահմանադրական է ճանաչել» վերտառությամբ հոդվածը, որը լրատվամիջոցում հրապարակվել է 24.12.2019թ., ժամը 17:31-ին (կցվում է): Լրատվամիջոցի հրապարակած այդ հոդվածի վերտառությունը և բովանդակությունը վկայում են այն փաստի մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանում քննվել է կոնկրետ գործ, այսինքն՝ իրականացվել է արդարադատություն, այդ գործով ընդունվել է որոշում: Պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հրապարակային հայտարարության մեջ հղում կատարելով նշված որոշմանը (դատական ակտին), ինչպես նաև՝ «որոշում է կայացրել» և «Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ…» արտահայտություններով հաստատելով, որ խոսքը վերաբերում է կոնկրետ գործը դատարանում քննելուն, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանում որոշումներն ընդունվում են գործերի կամ նյութերի քննության արդյունքներով, ՀՀ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին և մի շարք դատավորների վերագրելով «հանցագործների բանդա ղեկավարելու» և «բանդայում մասնակցելու» գործուղություններ, հրապարակային զրպարտել է կոնկրետ հանցագործության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդված):

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև վերլուծելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հրապարակային հայտարարությունը` գտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերոհիշյալ արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներ, մասնավորապես՝ Արման Բաբաջանյանը ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներին մեղադրել է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ, այն է՝ անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով զինված խումբ (բանդա) ղեկավարելը և բանդայում մասնակցելը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանի`ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (դատավոր) լինելը հանրահայտ իրողություն է, գտնում ենք, որ դա լրացուցիչ հիմնավորման կամ ապացուցման անհրաժեշտություն չունի:

Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի դիսպոզիցիայի «զրպարտելը» գործողության հասկացությանը, նշանակությանը և նկարագրությանը, ինչով էլ ապացուցված կհամարվի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելը.

1. «Զրպարտություն» հասկացությունը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասում «Զրպարտություն» հասկացությունը սահմանված է հետևյալ կերպ․

«Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
Համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով ընդունված որոշման՝ անհրաժեշտ է ցույց տալ չորս նախապայմանների առկայություն, որպեսզի արտահայտությունը համարվի զրպարտող։ Այդ նախապայմաններն են.

1) հայտարարությունը պետք է լինի փաստի մասին (փաստացի տվյալներ),

2) հայտարարությունը պետք է ներկայացված լինի հրապարակային եղանակով,

3) հայտարարությունը պետք է չհամապատասխանի իրականությանը,

4) հայտարարությունը պետք է լինի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող։

5) Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2011թ. ՍԴՈ-997 որոշմամբ առանձնացրել է ևս մեկ հատկանիշ, այն է՝ հայտարարությունը պետք է անձին մեղադրի հանցանքի կամ զանցանքի մեջ, այսինքն` անձին վերագրվող արարքը պետք է արգելված լինի քրեական, մաքսային կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով:

Այսպիսով, համադրելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հիշյալ հրապարակային հայտարարությունը «Զրպարտություն» հասկացության հետ՝ արձանագրում ենք․

1) Փաստի մասին հայտարարություն

Արման Բաբաջանյանի հրապարակային հայտարարությունը պարունակում է ՀՀ ՍԴ նախագահ (դատավոր) Հրայր Թովմասյանի և ՍԴ մի շարք այլ  դատավորների մասին «փաստացի տվյալներ», ավելի ստույգ` Բաբաջանյանն իբրև հաստատված տեղեկություն, փաստ է ներկայացնում վերջիններիս` հանցավոր բանդայի մաս կազմելն ու այն փաստացի ղեկավարելը որն արտահայտվել է՝ «Հրայր Թովմասյանը ղեկավարած հանցագործների բանդան․․․» արտահայտությամբ, իսկ մյուս դատավորներին այդ բանդայում մասնակցելու մեջ մեղադրելը հաստատվում է՝ «Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ․․․»: ՀՀ սահմանադրական դատարանն այդ որոշումն ընդունել է կոլեգիալ կարգով, ձայների մեծամասնությամբ, հետևաբար դրան մասնակցած բոլոր դատավորները մեղադրվում են բանդայում մասնակցություն ունենալու մեջ:

2) Հրապարակային հայտարարություն

Հրապարակային է այն արտահայտությունը (կամ ներկայացված փաստերը), որը կատարվել է առնվազն երրորդ անձի ներկայությամբ, իսկ եթե հայտարարությունը կատարվել է ռադիոյի, հեռուստատեսության, համացանցի և կապի ու լրատվության այլ միջոցներով, ապա երրորդ անձին հաղորդակից դարձնելով (Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով որոշում): Պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառումը կատարել է համացանցային տիրույթում, «Facebook» սոցիալական ցանցի իր էջում, բոլորին հասանելի եղանակով:

3) Իրականությանը չհամապատասխանող հայտարարություն

Այս պահանջը պետք է հասկանալ բառի սովորական իմաստով։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ այդպիսին են սուտ, անհիմն կամ ոչ հավաստի տեղեկությունները: Պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից արված` քննարկվող հայտարարության մեջ ՀՀ ՍԴ նախագահ (դատավոր) Հրայր Թովմասյանի և ՍԴ մի շարք այլ  դատավորների մասին արտահայտված մտքերը սուտ են, զուրկ են որևէ հիմքից և չեն պարունակում որևէ հավաստի տեղեկություն:

4) Արատավորող հայտարարություն

Քննարկվող հայտարարությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև իր բնույթով արատավորող է։

Համաձայն Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10 որոշման՝ «Արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

5) Վերագրվող արարքը պետք է արգելված լինի քրեական օրենսգրքով

Պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հրապարակային զրպարտությունը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով նախատեսված արարքին: Պատգամավորը ՍԴ նախագահ (դատավոր) Հրայր Թովմասյանին և մի շարք այլ դատավորների մեղադրել է բանդիտիզմում, մասնավորապես՝ բանդա ղեկավարելու և բանդայում մասնակցություն ունենալու մեջ:

Այսպիսով՝ գտնում ենք, որ ամբողջությամբ առկա են առիթն ու հիմքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար:

Միաժամանակ առաջարկում ենք նկատի ունենալ, որ սույն նամակում շարադրված հանգամանքները քննարկելիս, եթե գտնեք, որ առկա չէ հացագործություն, ապա այդպիսով հնարավորություն կստեղծվի հետագայում նույն զրպարտությունները հնչեցնել դատախազների ու քննիչների հասցեին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>