Ռիո 2016-ի օլիմպիական ոսկին կփոխանցվի Սիմոն Մարտիրոսյանին. գործող չեմպիոնի մոտ դոպինգ է հայտնաբերվել
Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) շուտով կլինի ոչ թե օլիմպիական փոխչեմպիոն, այլ չեմպիոն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ասել է ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
Ըստ նրա՝ Մարտիրոսյանն օլիմպիական ոսկին Միջազգային օլիմպիական կոմիտեից ամենայն հավանականությամբ կստանա 2020թ. հունվարին։ Մարզիչը բացատրել է, որ Ռիո 2016-ի 105 կգ քաշային կարգի չեմպիոն ուզբեկ Ռուսլան Նուրոիդինովի դոպինգ-թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել։ Մարզիկը դոպինգ է օգտագործած եղել Լոնդոն 2012-ում, և այդ դոպինգ-թեստը ստուգել են այն պատճառով, որ Ռիոյում չեմպիոն է դարձել։ Ստացվում է, որ Հայաստանը կունենա Ռիո 2016-ի 2 ոսկի։ Այնտեղ չեմպիոն էր դարձել նաև Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։
Zham.am