Արմեն Սարգսյանը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ
Դիտել նաև
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև առավել սերտ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարվա ընթացքում խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերին:
Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների և գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային խոշոր միջոցառումների մասին՝ կարևորելով բոլոր այս նախաձեռնություններում խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունը։

