Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Տնտեսական տարվա ամփոփման ևս մեկ փորձ

Տնտեսական տարվա ամփոփումն այս պահին ինչ-որ իմաստով հնարավոր է միայն փորձագիտական մակարդակում։ Պարզ է՝ տարին դեռ չի ավարտվել։ Հետևաբար տնտեսական հիմնական ցուցանիշները դեռ վերջնական ամփոփված ու պաշտոնապես հրապարակված չեն։

Իշխանությունների ու «պաշտոնական» տնտեսագիտությունը սովորաբար գերադասում են «չիջնել» ՀՆԱ-ի կառուցվածքային վերլուծության մակարդակ։ Հնարավոր է այդպես ավելի հեշտ է։ Հեշտ է ենթադրել, որ ամեն ինչ հրաշալի է։ Մինչդեռ կառուցվածքային բաժանումն առանց վերլուծության էլ ներկայացնում է տնտեսության իրական ու ամբողջական պատկերը։ Համենայն դեպս այդպես կպնդեն բոլոր ստրուկտուրալիստները։ Բայց ստրուկտուրալիզմն անցած դարի երկրորդ կեսի գիտական ուղղություն է։ Հետևաբար «ժամանակակից» չէ։

Վերջին տասնամյակի մեր բոլոր իշխանավորները գերադասում են խոսել բացառապես «գիտելիքահեն տնտեսության» և «տեղեկատվական տեխնոլոգիաների» զարգացման մասին։ Բայց որքան շատ են խոսել, այնքան այդ ոլորտները «անտեսանելի» են դարձել ՀՆԱ կառուցվածքում։ Ոչինչ չի փոխվում՝ տեղեկատվության ու կապի ոլորտի մասնաբաժինը 3․5 տոկոս է։ Առիթ եղել է նկատելու, որ խոշոր հարկատուների ցանկում կապի ոլորտի կազմակերպությունների մասնաբաժինը տեսնելուց հետո տեղեկատվության ոլորտը փնտրելու տեղ ու ցանկություն չի մնա։ Բայց մեր իշխանությունների «դարի զավակ» լինելու (կամ ընկալվելու) անզուսպ ցանկությունը տարիներ շարունակ ստիպել է այդ ոլորտները գերակա հայտարարել։

Տարիներ առաջ գյուղատնտեսությունն էլ իշխանությունների կամքից անկախ զարգանում էր։ Զարգանում էր մինչև հերթական կառավարությունը ոլորտը գերակա հայտարարեց։ Հայտարարելուց հետո առ այսօր (այսինքն 2019թ․ ներառյալ) գյուղատնտեսությունը շարունակում է կրճատվել։ Հետևաբար միայն ՀՆԱ-ի կառուցվածքից կարելի է պատկերացում կազմել տնտեսության ոլորտների իրական վիճակի ու կշիռների մասին։ Հատկապես, որ 2018-ին և 19-ին ՀՆԱ-ն կառուցվածքային էական փոփոխություններ չի կրել։ Արդյունաբերության կշիռը 18-19 տոկոս է, գյուղատնտեսությանը՝ մոտ 14-15 տոկոս, շինարարությանը՝ 6-7։ Կարելի է առանձին դիտարկել ՀՆԱ ամենախոշոր ոլորտի արդյունաբերության կառուցվածքն առանձին։ Այս տարվա ինը ամիսներից հետո արդյունաբերության պաշտոնական աճ հայտարարվել է 8․8 տոկոս։

Հետաքրքիր մանրուք՝ իշխանությունները դեռևս չեն պաշտոնապես հստակեցրել իրենց վերաբերմունքը հանքահումքային ոլորտի նկատմամբ։ Բայց դա չի խանգարում, որ ոլորտն այս տարի 2018-ի համեմատ 20․5 տոկոս աճ արձանագրի։ Արդյունաբերության մյուս երկու ոլորտները՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը և ջրամատակարարումը, նախորդ տարվա համեմատ կրճատվել են։ Մյուս և ամենախոշոր ոլորտը՝ մշակող արդյունաբերությունը ևս իր 8 տոկոսանոց աճի տեմպով զիջում է հանքահումքայինին։ Մշակող արդյունաբերության աճը հիմնականում ապահովվել է ալկոհոլի ու ծխախոտի արտադրության հաշվին (10 և 13 տոկոսանոց աճ)։ Դրանք շարունակում են «ոսկե ձվեր ածել» բյուջեի համար՝ բոլորովին չենթարկվելով առողջապահության նախարարության ծրագրային քաղաքականությանը։ ՀՆԱ-ի մեջ կրճատվել է նաև էլեկտրոնիկայի արտադրության տեղից էլ պուճուր մասնաբաժինը։ Կրճատվել է, կարծես, ի պատասխան 2018-ին թմբկահարված հեռուստացույցների արտադրության։

Ամփոփելով կարելի է ասել, որ մեր տնտեսությունը կառուցվածքային առումով էական փոփոխություններ չի կրել։ Չի կրել և շարունակում է առաջ գնալ աճի թույլ (հասարակական պատկերացումների տեսանկյունից՝ անբավարար) տեմպ արձանագրելով։ Աճ, որ առայժմ իներցիոն գործընթացների արդյունք է։ Հիմնականում։ Էական փոփոխություն չկա նաև արտաքին տնտեսական կապերի մեջ՝ գործընկեր երկրները նույնն են։ Համարյա նույն մասնաբաժիններով։ Ավելի մանրամասն վերլուծություն հնարավոր կլինի միայն 2019-ի պաշտոնական ամփոփումից առաջ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>