Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ի՞նչ մեդալով այս անգամ Սերժ Սարգսյանը կպարգևատրի Լևոն Երանոսյանին (Տեսանյութ)

Ամանորյա տոների ժամանակ շատերը չնկատեցին այն, որ Խորենացի փողոցում և Սարի թաղում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների գլխավոր «հերոս» Լևոն Երանոսյանը պարգևատրվել էր «Հասարակական կարգի գերազանց պահպանման» համար մեդալով: Իր այս քայլով Սերժ Սարգսյանը ցույց էր տալիս, որ բոլոր նրանք, ովքեր իր իշխանության պահպանման համար պատրաստ են ժողովրդի վրա զենք բարձրացնել, կնոջ վրա նռնակ նետել, 16-ամյա տղայի աչք հանել, բոլոր այդ մարդիկ հարգված են լինելու իր կողմից և անպայման պարգևատրվելու են:

Հավանաբար, բարեկամի անպատժելիությունից մթագնել էր նաև Լևոն Երանոսյանի ազգական Մանվել Գալստյանի  բանականությունը, և հենց այդ պատճառով նա մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում զենքով հարձակվել էր «ՕՐՕ» դաշինքի կողմնակիցների վրա:

Հատկանշական է այստեղ նաև այն, որ Ոստիկանությունը փոխանակ կարգի հրավիրեր սադրիչին, ոստիկանական բաժին է տեղափոխել այն մարդկանց, ում վրա հարձակվել է Երանոսյանի ազգականը, և դեռ մի բան էլ հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ կոչ է անում զերծ մնալ չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելուց: Իհարկե, նման դեպքերը հաճախակիորեն կրկնվում են նախընտրական Հայաստանում, և հանկարծ չզարմանաք, երբ հաջորդ անգամ Հանրապետականներից մեկը նմանատիպ պահվածք դրսևորի ձեր բնակավայրում:

Լևոն Երանոսյանի եղբայր Մանվել Գալստյանը, հենց ինքը՝ Լևոն Երանոսյանը, և նրանց նմաններն են հանդիսանում Սերժ Սարգսյանի իշխանության հիմքը: Եվ քանի դեռ Սերժ Սարգսյանը իշխանության ղեկին է, այս մարդիկ շարունակելու են ահաբեկել ժողովրդին: Հետաքրքիր է՝ այս անգամ ի՞նչ մեդալով կպարգևատրվի Լևոն Երանոսյանը՝ իր ազգականի նմանօրինակ պահվածքի համար:

Արմեն Միքայելյան

Հ.Գ. Դեռևս չարժե ամբողջովին բացել փակագծերը, սակայն ջրառատցիները պատմում են, որ ի տարբերություն Լևոն Երանոսյանի, ով Խորենացի փողոցում կատարված վայրագությունների համար անպատիժ մնաց, նրա եղբայր Մանվել Գալստյանը, իր մաշկի վրա զգաց ժողովրդի ցասումի ամբողջ ուժը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>