Ականջներիդ օղ անեք Արցախում եղել է, կա ու կլինի մի խաղաղապահ կազմավորում՝ դա Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակն է
Վերջին շրջանում շատ եմ նկատել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բառապաշարում հայտնվել է՝ «բովանդակային բանակցություններ» substantive talks արտահայտությունը։ Վերջերս էլ ադրբեջանական CBC-ին հարցազրույց տված Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասած՝-«Ինչ խոսք, բանակցությունները բովանդակային էին» արտահայտությունը։
Այսօր էլ համացանցում մի քանի տեղ կարդացի տարբեր խոսակցություններ, թե բա՝ Արցախում խաղաղապահներ պետք է տեղակայվեն։ Էդ մասով ամռանը կարդացել էի ադրբեջանական թերթերից եւ ոնց հասկացա մեր կողմը եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները անգամ չէին հերքել Մամեդյարովի պնդումները, թե իբրեւ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է շփման գծից հայկական զինված ուժերի դուրս բերելու եւ խաղաղապահներ տեղակայելու հարցը։
Ռուսներն էլ չեն հերքում, որ նման խոսակցություն եղել է, որ պատրաստվում են Արցախում ռուս խաղաղապահների մտցնել։
Հ.Գ. Ուզում եմ, որ ականջներիդ օղ անեք, իշխանական կամ ոչ իշխանական ՀԿ-ները, բոլոր-բոլորդ, Արցախում եղել է, կա ու կլինի մի խաղաղապահ կազմավորում՝ դա Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակն է։
Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

