ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր
6
Թույլ չտալ Հայաստանի սպանություն Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Երեկվա բանավեճում Փաշինյանը սենսացիոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական. Գագիկ Ծառուկյան Ըստ հարցումների՝ Փաշինյանը մերժված է, մնում է դա ամրագրել հունիսի 7-ի քվեարկությամբ ու ընտրությունը պաշտպանել հաջորդ օրերին Տսնելով որ պարտված են, մերժված ու ատելի՝ փաշինյանական ռեժիմը անցել է բացահայտ ռեպրեսիաների Երեկվա բանավեճում երևաց, թե ովքեր են Փաշինյանի գրպանի գործիչները Պատերազմ Արցախում
Իրանի քաղաքացիներն աշխատել են դպրոցի շինարարության վրա, բայց չեն վարձատրվել, բողոքում են Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում ԻՀՊԿ-ն նախազգուշացնում է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին Եթե առաջ Ուրարտուին հավակնում էր Թուրքիան, հիմա հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը. Միքայել Բադալյան Իրանը հարվшծներ է հաuցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ԱՄՆ-ից էլ հայտնել են՝ խngել է իրանական չորս ԱԹU Արմեն Աշոտյանը էլի քաղբանտարկյալ է. նա կալանավորվեց մեկ ամսով ԵՄ սցենարը տապալվեց, վերջնական խոսքն ընտրողներինն է Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ Պատրաստ եղեք․ Նիկոլն այլընտրանք չի թողնում․ Հայկ Նահապետյան Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կչեղարկվի՞. ԿԸՀ–ն քննում է «Հանրապետության» դիմումը «Հայաստանում թուրքահպատակ բռնակալություն չի՛ լինելու․․․» Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ Հակոբյան Թույլ չտալ Հայաստանի սպանություն ԿԸՀ-ն ժամը 22:00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու Փաշինյանի «Հանրապետություն» կուսակցության դիմումը Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին. Սուրենյանց Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել Armat Media-ում իրականացրած գործողություններն ապօրինի են, խախտվել են աշխատակիցների իրավունքները. Փաստաբան Արցախում տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական gեղաuպшն գործողություն է. Գարեգին Երկրորդն gեղաuպшնшգետների ՆԳՆ-ն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը Պետական մարմինների աշխատակիցներն ահազանգում են. հանձնարարվել է մինչև 20։00 մնալ աշխատավայրերում, ընտանիքներով ներկայանալ ՔՊ հանրահավաքին

Գունավոր հեղափոխությունների արտահանման կարևորագույն ուղղություն է Չինաստանը

18-րդ դարի վերջից սկսած աշխարհի գերտերությունները ստացան մրցակցության նոր թատերաբեմ, այն է՝ գիտատեխնիկական զարգացումը և արդյունաբերական առաջընթացը: Այս երևույթն էական է այնքանով, որ խորքով փոխեց պետությունների մրցակցության հիմնական ձևաչափը: Պատերազմների վարման տրամաբանությունը դարձավ ոչ թե ուղղակի սահմանների ընդլայնումը, այլ տեխնիկական առաջընթացի համար անհրաժեշտ հումքային ռեսուրսների տիրապետումը, հասարակության կրթական ցենզը, գիտական հիմնարկների առկայությունը:

Ընդունված է ասել, որ տեխնոկրատական աշխարհի զարգացման պատմությունը արտահայտված է, այսպես կոչված, «տեխնոլոգիական կառուցակարգերում», որից 5-ը մարդկությունն արդեն յուրացրել է և անցում է կատարել 6-րդ տեխնոլոգիական կառուցակարգին:

1971թ.-ից աշխարհը թևակոխեց 5-րդ տեխնոլոգիական շրջափուլ կամ հեռահաղորդակցության ժամանակաշրջան: Այս էտապի սկիզբը համարվում է «Intel 4004» միկրոպրոցեսորի ստեղծումը, որին հաջորդում է աշխարհի համակարգչայնացումը: Տրամաբանական էր, որ Խորհրդային Միությունը, որը դոմինանտ էր 4-րդ տեխնոլոգիական շրջափուլում, արագ կարողանալու էր շրջանցել մրցակիցներին և դառնալ աշխարհի հեգեմոն դերակատարը: Սակայն ԽՍՀՄ փլուզումով Ռուսաստանը և նրա մերձավոր ու հեռակա դաշնակիցները դուրս մնացին գործընթացից:

Սառը պատերազմի ավարտից հետո, սակայն, հակամարտությունը չթուլացավ դիմակայող ճամբարների միջև, քանի որ Արևմուտքը խնդիր դրեց փոշիացնել ռուսական գիտատեխնիկական հզոր ներուժը, կտրել հանքահումքային ռեսուրսներից, իջեցնել հասարակության բարոյական և կրթական մակարդակը: Խնդիր դրվեց շեղել Ռուսաստանի ուշադրությունը՝ նրա սահմանների մոտ անընդհատ լարվածություններ ստեղծելով և նրա դաշնակիցներին կոնֆլիկտների մեջ ներքաշելով: Որպես հիմնական մարտավարություն՝ սկսվեց գունավոր հեղափոխությունների արշավը: Այսպես՝ 2000թ. Հարավսլավիայում իրականացվեց, այսպես կոչված, «Բուլդոզերային հեղափոխությունը», 2003թ.-ին Վրաստանում՝ «Վարդերի հեղափոխությունը», 2004թ.-ին՝ «Նարնջագույն հեղափոխությունն» Ուկրաինայում, 2005թ.-ին՝ «Կակաչների հեղափոխությունը» Ղրղըզստանում, 2013թ.-ին՝ ուկրաինական «Մայդանը»։

90-ականների Ռուսաստանի մասնատման քաղաքականության տապալումից հետո, Արևմուտքի կողմից սնուցվող գունավոր հեղափոխությունների նպատակը ՌԴ-ին դաշնակից կամ նրա ազդեցության ծիրում գտնվող երկրների վարչակազմերի հեռացումն էր զանգվածային անհնազանդությունների միջոցով և խամաճիկ, արևմտամետ դրածոներին իշխանության բերելը: Որպես ազդեցության գործիք՝ օգտագործվում են թիրախ երկրների հասարակությունները, խաղարկվում են առկա օբյեկտիվ խնդիրները: Որպես կանոն՝ դրանք մեծամասամբ կապված են մարդու իրավունքների կամ ընտրական գործընթացների հետ։

Վերը նշված իրադարձությունները կարելի է ընկալել՝ որպես գունավոր հեղափոխությունների առաջին ալիք, ինչը նպատակ ուներ խոչընդոտել ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի հնարավոր վերակազմակերպումը՝ որպես գերտերություն և տեխնոլոգիական համաշխարհային գործոն: Ինչպես տեսանք, սակայն, ՌԴ-ն այնուհանդերձ վերագտավ իր համաշխարհային դիրքերը և Կասպից ծովից 2015թ.-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հասցված հարվածները՝ տեխնոլոգիապես նոր հրթիռներով, ստեղծեց նոր համաշխարհային իրադրություն: Ձևավորվեց Արևմուտքի հետ դիմակայության նոր ճակատ:

Զուգահեռաբար՝ սրընթաց վերելք ապրեց Չինաստանը, որի դաշնակցությունը Ռուսաստանի հետ հավակնում է աշխարհում ձևավորել 2-րդ աշխարհաքաղաքական բևեռը: Կարևոր է այն փաստը, որ Չինաստանը Ռուսաստանի հետ միասին կարող են անցնել արդեն 6-րդ տեխնոլոգիական շրջափուլին՝ հայտնի որպես նանոտեխնոլոգիաների ժամանակաշրջան: Այս գործընթացում Չինաստանը կարող է տրամադրել անհրաժեշտ կառուցակարգերը, որից զրկվել է Ռուսաստանը քաղաքական հայտնի պատճառներով, իսկ ՌԴ-ն կապահովի ռեսուրսային հումքը և անվտանգային հովանոցը: Գործընթացը նոր թափ կարող է ստանալ՝ իր մեջ ներգրավելով եվրասիական այլ հսկաների, օրինակ՝ Հնդկաստանին ու Իրանին: Աճող գլոբալիզացիոն նոր պրոյեկտին կարող են միանալ նաև եվրոպական երկրներ:

Կանխատեսելի զարգացումներից զերծ մնալու համար Արևմուտքը նախաձեռնել է գունավոր հեղափոխությունների արդեն երկրորդ ալիքը՝ ավելի լայն աշխարհագրությամբ: Նպատակն է՝ հեղաշրջումների նոր շղթայով ստեղծել տարածաշրջանային անկայունության գոտի Ռուսաստանի, Չինաստանի, թերևս, նաև Գերմանիայի շուրջ: Նման գործողությունների վառ օրինակ է մեզ ծանոթ արաբական գարունների շարքը Մեծ Մերձավոր Արևելյան տարածաշրջանում: Նպատակն էր, թերևս, վերահսկել նավթի արդյունահանումը, թուլացնել Ռուսաստանի ավանդական և Չինաստանի աճող ազդեցությունն արաբական երկրների վրա ու գործընթացներն արտահանել հակառակորդ երկրներ: Հնարավոր եղավ նաև միգրանտների հոսքի միջոցով զսպել Գերմանիայի աճող հավակնությունները:

Ներկայիս 6-րդ տեխնոլոգիական շրջափուլում էական է «Li» քիմիական տարրի նշանակությունը: Այն լայնորեն կիրառվում է ժամանակակից էլեկտրոնիկայում և անփոխարինելի է նանոսարքերի կիրառությունում մոտ ապագայում: Li-ի 50-70%-ը գտնվում է Բոլիվիայում: Հարավ-ամերիկյան այդ երկրի նախագահ Էվո Մորալեսը, ամերիկյան Պետդեպի ճնշումների և ԵՄ կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու սպառնալիքի ֆոնին, հեռացվեց իշխանությունից: Մորալեսն իր հանդեպ այդ վերաբերմունքը շահեց, երբ «Li»-ի հանքերը հայտարարեց ազգային հարստություն և սահմանափակեց օտարերկրյա ներդրողների մուտքն այդ երկիր:

Գունավոր հեղափոխությունների արտահանման կարևորագույն ուղղություն է Չինաստանը: 2011թ.-ին, Շանհայում, այսպես կոչված, «Հասմիկների հեղափոխության» ժամանակ ցուցարարները նույնիսկ կարողացան ժամանակավորապես գրավել հեռուստաաշտարակը և ուղիղ եթերով ներկայացնել իրենց նպատակները։ Անհաջողությունից 8 տարի անց, արդեն Հոնկոնգում, այս տարի կրկնվեց երկրորդ փորձը: Հոնկոնգի օրենսդիր մարմինը հունիսին քննարկել էր օրինագիծ, որի ընդունվելու դեպքում Հոնկոնգի բնակիչները կարող էին արտաքսվել Չինաստան՝ դատական պատասխանատվության ենթարկվելու: Օրինագիծը բողոքի հզոր ալիք էր բարձրացրել հսկա քաղաքում ու դրա սահմաններից դուրս: Հետաքրքրական է պարզել, թե ինչ ուժեր էին Հոնկոնգի օրենսդիր մարմնին դրդել նման օրինագծի քննարկմանը: Էական է այն փաստը, որ չնայած քննարկումների հետաձգմանը՝ ցույցերը չդադարեցին, գրանցվեցին բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջև:

Մյուս կարևորագույն տարածաշրջանը Մերձավոր Արևելքն է: Սիրիական սցենարի տապալումը և ռուսական ռազմական ներկայությունը դրդում են Արևմուտքին նոր օջախներ փնտրել այստեղ: Արդեն սույն թվականի հոկտեմբերին բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին Լիբանանում, ինչպես՝ մայրաքաղաք Բեյրութում, այնպես էլ՝ այլ քաղաքներում: Քաղաքացիներին զայրացրել էր WhatsApp հավելվածով յուրաքանչյուր հեռախոսային զանգը 20 սենթով հարկելու որոշումը: Կրկին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ուժեր են դրդել կառավարությանը նման քայլի: Արդյունքում՝ ցուցարարները փակեցին փողոցներ և անվադողեր այրեցին, ոստիկանները կիրառեցին արցունքաբեր գազ: Հետզհետե ցուցարարները հարկերի ավելացման որոշումը չեղարկելու փոխարեն՝ պահանջեցին կառավարության հրաժարականը: Հետաքրքրական է, որ Բեյրութում ցուցարարներն օգտագործեցին 2018թ.-ին Երևանում լավագույնս փորձարկված փողոցներ փակելու մեթոդիկան:

Ընդհանրապես Հայաստանն էական դեր ունի այս գործընթացներում: Նախ Հայաստանը ԽՍՀՄ գիտատեխնիկական առաջընթացի միջնաբերդն էր, և Ռուսաստանը հետագա տեխնիկական շրջափուլից դուրս թողնելու համար ոչ պատահաբար 90-ականներին մահացու հարված հասցվեց հայաստանյան գիտական և արտադրական կենտրոններին: Հայաստանն ավանդաբար հանդիսացել է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը, որը, պետք է ընդգծել, պայմանավորված է եղել ներհասարակական պահանջարկով, Հայաստանում առկա է ռուսական ռազմական ներկայություն, որը տարածաշրջանային արգելակի դեր է խաղում:

Գունավոր հեղափոխությունների համատեքստում մեր ժողովրդի գրավչության հաջորդ գրավականը նրա ցանցային, գլոբալ բնույթն է: 2018թ.-ին Երևանում կատարված «թավշյա» գործընթացներն ավելի դյուրին կլինի Մերձավոր Արևելք և Ռուսաստան տեղափոխել հենց հայկական սփյուռքի ձեռքերով: Պատահական չէ, որ ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը /ամերիկահայ/ հայկական ցանցի մայր հանգույց հռչակեց Գլենդելը:

Հ.Գ. Ի դեպ, ըստ որոշ հետազոտողների՝ գունավոր հեղափոխությունների երկրորդ ալիքի հաջող մեկնարկը տրվեց անցյալ տարի Հայաստանում…

©️Վ. Հայկունի

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>