Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն
Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ «Ալիևյան սահմանադրությունը» հայերին պարտադրելու նպատակով ՔՊ ղեկավար Փաշինյանը ելույթ է ունենում Պատերազմ Արցախում
Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան Փաշինյանի հրապարակած սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չկա, ինչպես պահանջել էր Ադրբեջանը Խնդրի լուծումը. ռեպրեսիաների դադարեցում, պատանդների ազատ արձակում, արտահերթ ընտրությունների նշանակում Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Սա իմ Սահմանադրությունը չէ. քաղաքագետ

Հաջորդ տարի ժամանակն աշխատելու է իշխանությունների դեմ

«Փաստ» թերթը գրում է. «Տարեվերջի այս օրերին կարող ենք ամփոփել, թե ինչ իրավիճակ ունենք այսօր երկրում եւ հետահայաց դիտարկել գրանցված արդյունքները: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը 70,43% հաղթեց եւ հնարավորություն ստացավ միայնակ կառավարություն ձեւավորել: 

Բոլոր պայմանները ստեղծվեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը առանց որեւէ խոչնդոտի իրագործի ժողովրդին տված իր խոստումները: 

Իսկ քաղաքացիները մեծ հույսեր էին կապում, որ 2019 թվականը դրական առումով բեկումնային տարի պետք է լինի Հայաստանի համար, սակայն երբ դիտարկում ենք անցնող տարին, ապա պարզ է դառնում, որ ժողովրդի ակնկալիքները հեռու են իրականություն դառնալուց: 

Տարվա ընթացքում իշխանություններն ավելի շատ զբաղված էին պոպուլիզմով, հեղափոխության մասին լոզունգներ առաջ քաշելով, քան իրական բարեփոխումներով, որոնք պետք է հնարավորություն տային զարկ տալ տնտեսության զարգացմանը, բարձրացնել կենսամակարդակը, ներդրումներ ներգրավել, ներգաղթ ապահովել եւ այլն: 

Արդյունքում անցնող տարին տնտեսական առումով առանձնահատուկ ոչնչով աչքի չընկավ նախորդ տարիների հետ համեմատությամբ, շարունակվեց երկրից արտագաղթը, որի արդյունքում 2019 թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանի բնակչությունը կրճատվել է 11,7 հազարով, 2019թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի էական կրճատում նկատվեց։ Առաջին 9 ամիսների տվյալով ներդրումները կրճատվել են 60 մլն դոլարով՝ կազմելով ընդամենը 68 մլն դոլար։ 

Երեւի թե դրանով է պայմանավորված, որ վարչապետը խուսափում է հրապարակել այն ցուցանիշները, որոնցում առաջընթաց չի նշմարվում, այլ կենտրոնանում է միայն այն թվերի վրա, որտեղ ինչ-որ առումով կարողացել են հաջողության հասնել, եւ դրանք ներկայացնում է որպես «տնտեսական հեղափոխության» գրավական: 

Բայց բոլորի համար էլ պարզ է, որ քաղաքացիների սոցիալական վիճակի էական բարելավում չկա, աշխատավարձերը եւ թոշակները շարունակում են մնալ ցածր, աշխատատեղերի էական ավելացում եւ բիզնես միջավայրի բարելավում չի արձանագրվել, դրան զուգահեռ շարունակում են աճել ապրանքների գները: 

Այս ամենով հանդերձ, դրական դինամիկա առկա է, բայց ոչ թե հասարակ քաղաքացիների համար, այլ միայն իշխանավորների: Քիչ չէ, որ մեծաթիվ անփորձ երիտասարդներ, որոնք պետական կառավարումից կիլոմետրերով հեռու էին, հայտնվեցին բարձր պաշտոններում, մի բան էլ վարչապետի որոշմամբ նրանցից շատերի աշխատավարձը հանրությունից գաղտնի գրեթե կրկնապատկվեց, տրվեցին մեծ թվով պարգեւատրումներ եւ այլն: 

Սրան զուգահեռ՝ կառավարությունը գնաց պետբյուջեի հաշվին տվյալ պահին ոչ անհրաժեշտ եւ շռայլ ծախսեր կատարելու ճանապարհով, որի մասին մամուլում շատ է գրվել: Եվ, իհարկե, այսպիսի իրավիճակը չի կարող չազդել իշխանությունների վարկանիշի վրա: Քաղաքացիների շրջանում իշխող տրամադրություններից պարզ է դառնում, որ նրանց ակնկալիքները հիմնականում չեն արդարացել:

Ստացվում է, որ 2019 թվականին Փաշինյանը չի ապահովել այն դրական փոփոխությունները, որն ինքը խոստանում էր իշխանափոխության օրերին, եւ հաջորդ տարի ժամանակն արդեն աշխատելու է ոչ հօգուտ վարչապետի:

Ժողովուրդն արդեն էլ հավատ չի ընծայում Փաշինյանի կողմից ներկայացվող ցուցանիշներին եւ կոռուպցիայի դեմ պայքարի սրտաճմլիկ պատմություններին, վարչապետը ստիպված է լինելու բազմապատկել իր ջանքերը երկրում իրական փոփոխություններ իրականացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>