Դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը վերահաստատելու միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, երեկ՝ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանի եղբորորդի Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի որդի՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։
Միջնորդության քննությունը դատարանում սկսվել է երեկ։ Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և Պրահայից Հայաստան է տեղափոխվել դեկտեմբերի 21-ին։
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ հարուցված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

