Վարդան Օսկանյան. «Ո՛չ ես, ո՛չ Օհանյանն ու Րաֆֆին անազնիվ փող չենք կուտակել»
Դիտել նաև
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
«Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան
Ում հետ է խուցը կիսել Վարդան Ղուկասյանն ու ինչու է խուցը փոխելու միջնորդություն ներկայացվել
Կարճվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական վարույթներից մեկը
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները անազնիվ փողեր չեն կուտակել եւ իրենց երեխաներին չեն տեղավորել տաքուկ պաշտոնների: Այս մասին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը, հաղորդում է News.am-ը:
«Ինչ-որ մեկը հայտարարում է, որ դաշինքի երեք առաջին դեմքերը չմոռանան իրենց, երբ պաշտոններ էին զբաղեցնում: Ոչ մի նման բան: Մենք մեզ համար հողեր չենք յուրացրել եւ առանձնատներ չենք կառուցել: Մենք մեր երեխաներին չենք տեղավորել հարմարավետ պաշտոնների, եւ մեզ մենաշնորհ չենք առանձնացրել: Մենք պետությանն ենք ծառայել եւ կշարունակենք ծառայել»,- հայտարարեց Օսկանյանը:

