Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Փաշինյանի 60 գործիչների հանդեպ նյարդայնությունը ցույց է տալիս իր գավառականությունն ու փոքրոգիությունը. Կարո՞ղ է այդպիսի մարդը ղեկավարել երկիրը

Ռոբերտ Քոչարյանի օգտին իրենց աջակցությունը ցույց տված ավելի քան 60 հայտնի գործիչների կոչը խիստ մտահոգել է Նիկոլ Փաշինյանին, այնքան, որ նրա կարգադրությամբ  սկսվել են այս մարդկանց նկատմամբ վարկաբեկման փորձերը: Լկտիությունը հասել է նրան, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը նույնիսկ կասկածում է, որ այս մարդիկ  «արվեստի և մշակույթի գործիչներ են»: Սա ցույց է տալիս Փաշինյանի գավառական և քաղքենիական էությունը, նրա փոքրոգության աստիճանը: Այս մարդու մեջ բացի չարությունից այլևս ոչինչ չի մնացել: Նա իր այս չարությունը փորձում է թափել մեր ողջ ժողովրդի վրա: Նրա ատելությունը բոլոր նրանց հանդեպ,  ովքեր իր տեսակետները չեն կիսում, բացահայտ է:

Փաշինյանը 19 դարի հնամաշ, չարացած գործիչների շարքից է, որ փամփուշտի արագությամբ հայտնվել է 21 դարում:

Իր ընտանիքին պատկանող թերթը հռետորական հարցադրմամբ է հանդես գալիս այդ արվեստի գործիչներին՝

«...իսկ արվեստի եւ մշակույթի այդ գործիչները կհամաձայնեի՞ն ստորագրել մի հայտարարության տակ, որտեղ հստակ գրված կլիներ, որ Հայաստանում օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ բոլորը պիտի պատասխանատվություն կրեն իրենց կատարած հանցանքների համար՝ անկախ նրանից, նախկինում նախագա՞հ են եղել, թե՝ գործազուրկ...»:

Այստեղ է, որ պետք է հարցադրում անել  Փաշինյանին. Ձեր  հոգեհայր Տեր-Պետրոսյանը 1996-ին բոլորի աչքի առաջ տանկերը մտցրեց քաղաք և իր կողմնակցի միջոցով հայտարարեց, որ «...եթե ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս էլ ձայն հավաքի, միևնույն է, մենք նրանց իշխանություն չենք տալու...»:

Ձեր  հոգեհայրը հիմնադրեց երկրի ավազակապետական համակարգը և կեղծված ընտրությունների պրակտիկան: Նրա կառավարման ժամանակ երկրի ողջ տնտեսությունը թալանվեց, երկրի ՀՆԱ-ն կրճատվեց ավելի քան 15 անգամ: Այդ մարդու հետ Դուք  2008-ին պայքարում էիք իշխանության գալու համար: Այսօր ձեր  գործընկերը հանգիստ իր տանը նստած է, իսկ ՀՀ 2-րդ նախագահը, ով քանդված տնտեսությունը վերականգնեց, գտնվում է կալանքի տակ: Դա՞ է փաշինյանական արդարության պատկերացումը: Այդպե՞ս են «բոլորը հավասար պատասխանատու օրենքի առջև»: Եվ այդ ամենից հետո Դուք ռիսկ եք անում խոսել, որ «օրենքի առջև բոլորի հավասա՞ր են»:

Բնական է, որ Ձեր պատկերացումները չեն կարող կիսել արվեստի հայտնի գործիչները: Ավելին՝ դա չի կարող կիսել մեր հանրության ճնշող մեծամասնությունը: Միայն չարացած աղանդավորները և միամիտ պողոսները կհավատան Ձեզ: Իսկ 2018-ին մարդիկ ավելի շատ Սերժին էին մերժում, քան թե՝ Ձեզ էին տեսնում երկրի ղեկավարի դերում: Պարզապես Ձեզ՝ պարզ մանիպուլյացիայի արդյունքում, հաջողվեց դառնալ երկրի վարչապետ:

Իսկ 1,5 տարի անց մարդիկ հասկացան, որ Սերժին մերժելն ու Ձեզ երկրի ղեկավարի պաշտոնում տեսնելն  իմպերատիվ շաղկապված պայման չէ: 

Քանզի ինչպես Աբրահամ Լինկոլն էր նշում, որ «կարելի է խաբել մարդկանց մի մասին հավերժ, կարելի է բոլորին խաբել կարճ ժամանակ, սակայն բոլորին խաբել հավերժ՝ հնարավոր չէ»: Լինկոլնի այս խոսքերը վերաբերվում են հենց այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակին, որից դուրս գալու ճանապարհը արդեն տեսանելի է:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>