Եւ որպես իր կողմից ազգային ադաթը սրբորեն պահելու փաստ, նշեց, թե ոնց ա ռեժիմով քյոթակում կնգան
Այսօրվա նստածս տաքսու վարորդը տարիքով մարդ էր, ողջ ճանապարհը բացատրում էր, որ երկիրը կարծանվում ա, քանի որ հայ ազգը մոռացել ա, թե ինչ բան ա հայեցի նամուսն ու ադաթը: Եվ որպես իր կողմից ազգային ադաթը սրբորեն պահելու փաստ, նշեց, թե ոնց ա ռեժիմով քյոթակում կնգան:
Ասում ա, եթե կնիգս սեղան գցելուց արաղը ուտելիքից հետո բերեց, ոչ թե առաջ, քյոթակը պատրաստ ա: Ու գոհունակությամբ նշեց, որ 24 տարի կնգան դրա համար քյոթակելուց հետո, կնիգը վերջապես դա ճիշտ ա անում, բայց դե ինքը ցանկացած պարագայում դրա համար էլ ա քյոթակում, որ մարդ ես, նորից չսխալվի: Դե այս պարագայում իրոք ակնհայտ է, որ «հայեցի ադաթի ու նամուսի» բացակայութոյւնն ա կործանում հայ ընտանիքները, քանի որ հայ օջախների զգալի հատվածից եթե քյոթակը հանես, տակը իսպառ բան չի մնում...
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

