Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները
Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում կկայանա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը եռաչափ ձևաչոփով 8-րդ նախարարական հանդիպումը կլինի:
Ինչպես հայտնում է apsny.ge կայքը, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն տարբեր ոլորտներում եռակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը:
Հանդիպման շրջանակում կստորագրվի համատեղ հայտարարություն: