Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Փաշինյանի կողմնակիցների «անմշակութային» պատասխանը մշակույթի 60 գործիչներին

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ռուսաստանի արվեստի ու մշակույթի շուրջ 60 հայազգի գործիչներ նույնաբովանդակ հայտարարություն էին տարածել, որով կոչ են արել ազատել կալանքից Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ փոխել նրա խափանման միջոցը... Այն ուղղակի հիստերիա է առաջացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների, նրան սպասարկող ԶԼՄ-ների և կեղծ օգտատերերի հայտնի ՊՈԱԿ-ի աշխատակիցների մոտ, որոնք ամենավերջին վիրավորանքներն են ուղղում իրենց ստորագրությունը դրած գործիչների հասցեին և բարոյախրատական կոչերով հանդես գալիս...

Զավեշտալին այն է, որ հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած որոշ անձինք կրկին հանդես են գալիս ժողովրդի անունից՝ փորձելով իրենց ճղճիմ վարքագիծը բացատրել համահայաստանյան շահերից դուրս գալով, որին, իբրև թե, ընդդիմացել են ստորագրահավաքին մասնակցած անձինք... Որոշ «անձինք» էլ, բացելով իրենց արտաքնոց-բերանները, անձնական վիրավորանք են տալիս վերջիններիս... Ամենանողկալի արարքը՝ իշխանական լրատվամիջոցներից մեկի «պավլիկմոռոզովյան" հարցազրույցն էր իշխանամետ երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ, որի եղբայրը՝ Սամվել Գրիգորյանը ևս իր ստորագրությունն էր դրել այդ հայտարարության տակ... Որքան կարելի է անբարոյական լինել, որ, քաղաքական շահերից դուրս գալով, ընտանիքի երկու անդամներին հակադրել միմյանց և դա հանրայնացնել՝ Արմինեին ներկայացնելով սպիտակ, իսկ եղբորը՝ սև...

Ստորություն եմ համարում նաև որոշ գործիչների անձնական կյանքին վերաբերող բանսարկությունների և զրպարտությունների հրապարակումները, որոնք տարածվում են իշխանական «անհասցե» լրատվական կայքերի և իշխանություններին սպասարկողների կողմից... Զարմանալի է, սրանք ովքե՞ր են, որ պետք է որոշեն, թե ով ինչ կարող է անել կամ խոսել... Պարոն Փաշինյանի անդաստիարակ և լկտի կողմնակիցները լավ կլինի հասկանան, որ բոլոր մարդիկ իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունեն և պարտավոր չեն «քայլել» իշխանությունների կամ նրանց շահերը սպասարկողների քմահաճույքներով՝ այն ժողովրդի անունից ներկայացնելով... Ամո՛թ է...

ԱՄՆ շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցչների 80 տոկոսը ԱՄՆ նախահգահ Թրամփին բացահայտ չի ընդունում և խիստ քննադատում է... Չեմ պատկերացնում, որ ԱՄՆ-ում Թրամփի կողմնակիցներն իրենց ընդդիմախոսների անձնական վիրավորանքների մակարդակի իջնեն կամ Թրամփն իր կողմնակիցների միջոցով փողոցային մակարդակի ճղճղոց դնի դրա կապակցությամբ և վիրավորի իրեն քննադատողներին... Էլ չասեմ, որ որոշ իշխանամետներ խորհուրդ են տալիս այսուհետ չօգտվել «սև» կամ, ինչպես իրենք են սիրում ասել՝ «պիցցայակեր» մշակութային գործիչների ծառայություններից... Պատկերացնում եք, Թրամփի շրջապատը խոչընդոտի Ռոբերտ դե Նիրոյին ֆիլմերում նկարահանվել կամ Մադոննային՝ համերգներ կազմակերպելուն...

Վերը նշված մշակութային գործիչները պարզ արտահայտել են իրենց կարծիքը՝ մինչև դատաքննության ավարտը Հայաստանի երկրորդ նախագահը նախընտրելի է լինի ազատության մեջ... Եթե դատարանը գտնի, որ նա մեղավոր է, ապա նոր թող բանտարկվի... Ի՜նչ կա դրա մեջ... Ինչու՞ են իշխանությունները և նրանց սպասարկողներն այսքան վախեցած այդ կոչից, որ հիստերիա են բարձրացրել այս ստորագրությունների շուրջ՝ էլ ավելի գովազդելով այն... Ամեն դեպքում Հայաստանի նման փոքր երկում ատելության այս աստիճան գեներացումը հասարակության մեջ սարսափելի հետևանքներ կարող է ունենալ. մեղավորը Հայաստանի իշխանություններն են...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>