Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի են ունենում բուռն գաղտնի գործընթացներ. հասարակությունը կարող է անակնկալի գալ. Լարիսա Ալավերդյան. Տեսանյութ
Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի են ունենում գաղտնի, բուռն գործընթացներ, որոնց մասին հանրությանը պետք է բացատրություններ տրվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելով, որ Նիկոլ Փաշինյանի հայտարությունների մեջ որոշակիություն չկա
«Պիտի հայկական կողմը չզլանա, կարողանա ձևը գտնել խոսելու, իր հասարակության հետ խոսելիս չսահմանափակվի «արդեն ասել եմ, սա, նա» ասելով: Հասարակության մոտ առկա անորոշությունն աշխատելու է այս իշխանությունների դեմ: Դրանք բոլորը վնասում են այս իշխանությունների կայունությանը, իմիջին»:
Լարիսա Ալավերդյանի խոսքով ՝ բուռն քննարկումների արդյունքում կարող է որոշում կայացվել, որը հետագայում անակնկալի կբերի հասարակությանը: Ըստ նրա ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որոշակիություն չեն պարունակում:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

