Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է ևս 7 մշակույթի գործիչ
Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է ևս 7 մշակույթի գործիչ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահ Քոչարյանի Աջակիցների Դաշինք ֆեյսբուքյան էջից։
«Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է ևս 7 մշակույթի գործիչ։ Նրանք կոչ են անում կալանքից ազատել Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։
Հայտարարությանը միացել են՝ Շուշան Պետրոսյանը (երգչուհի), Լուսինե Պողոսյանը (երգչուհի), Անահիտ Մութաֆյանը (դերասանուհի), Քնարիկ Շուշանյանը (մնջախաղի դերասանուհի), Մերի Հակոբյանը (դերասանուհի), Վալերի Սահարյանը (պրոդյուսեր), Վարդուհի Դավթյանը (երգչուհի)»,-նշեց նա։