Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը Եղվարդում է (տեսանյութ, ֆոտոշարք)

Արմավիրի մարզից «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաք։

Այսօր հանդիպում է ծրագրված նաև Զովունի գյուղի բնակիչների հետ։

Եղվարդցիների առաջ ելույթներով են հանդես եկել Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքից պատգամավորի ռեյտինգային թեկնածու Գագիկ Հովհաննիսյանը։

Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ բանակը Հայաստանի ամենակայացած օղակն է, ողնաշարը, սակայն միայն զինվորի հերոսության վրա չպետք է թողնել պաշտպանության գործը. դրա համար պիտի ամուր տնտեսություն, ամուր դիվանագիտություն ունենանք, բարելավենք ժողովրդագրական վիճակը, հարկավոր է ժամանակակից տեխնիկայով սպառազինել զինվորին, համապատասխան թվաքանակով համալրել, միջազգային երաշխիքներ տալ, որ կարողանա մեր երկրի անվտանգությունն ապահովել։

-Մեր երկրում քաղաքական իշխանությունը միաբևեռ է, դրա համար էլ մոլեգնում է բռնակալությունը, և վխտում է թշվառությունը: Ընտրակաշառքի և ընտրակեղծիքների միջոցով զավթել են ժողովրդի իշխանությունը: Նրանք միշտ էլ ոտնահարել են մեր ընտրելու իրավունքները և ոտնակոխ արել ժողովրդի հավաքական կամքը: Մեր դաշինքը պայքարում է, որպեսզի մեր հայրենիքում կասեցվի «սպիտակ եղեռնը»՝ արտագաղթը, որպեսզի մեր հայրենիքը ծաղկի, և ՀՀ քաղաքացին ապրի ազատ, արժանապատիվ և բարեկեցիկ: Մեր գործն արդար է, ժողովուրդը կհաղթի, իշխանավորները՝ կպարտվեն, վերևում՝ Աստված, ներքևում՝ ժողովուրդը, և Աստված մեզ օգնական,–ասել է Գագիկ Հովհաննիսյանը։

Սեյրան Օհանյանը եղվարդցիներին ուղղված իր խոսքում նշել է.

–Ես առանձնակի հպարտությամբ եմ այսօր մասնակցում այս հանրահավաքին, որովհետև գիտեք՝ տարիներ ի վեր ապրել, և այսօր էլ իմ ծնողներն ապրում են այս շրջանում: Մենք այսօր չափազանց կարևոր և պատասխանատու պահ ենք ապրում, ինչը պետք է օգտագործենք ճիշտ, քանի որ ապրիլի 2-ին մենք ընտրելու ենք ՀՀ ղեկավարությունն ամբողջությամբ՝ Ազգային ժողով, նախագահ, Կառավարություն: Մենք պետք է ընտրենք իշխանություն, որն առաջիկա 10 տարիների ընթացքում պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության զարգացումը: Այդ ընտրությունը կատարելու համար առնվազն 3 հանգամանք է պետք՝ առաջինը՝ խելացի անձնավորություն, ով ունի բանականության համապատասխան աստիճան, աշխարհայացք, պետք է գնահատի այն իրադրությունը, որը ստեծվել է մեր երկրում:

Մենք ծրագրեր ենք մշակում, որպեսզի մեր երկրում գոյություն ունեցող օլիգարխները վերածվեն քաղաքակիրթ գործարարների, քանի որ մեծահարուստներ մեզ պետք են, գործարարներ մեզ պետք են, ովքեր պետք է պարտաճանաչ հարկեր մուծեն, և այդ հարկերի շնորհիվ մենք կարողանանք համապատախան միջոցներ տրամադրել մեր տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար: Դրա համար արդարություն է պետք, որին կարոտ է մեզանից յուրաքանչյուրը: Դրա համար մեր դաշինքը՝ համալրված համապատասխան գիտելիքներ, հմտություններ և փորձառություն ունեցող անձնավորություններով, եկել է ժողովրդի կողքին կանգնելու, ավելին՝ ժողովրդին մեջք լինելու համար: Ժողովրդի դառնության բաժակից մի կում էլ մենք խմենք, որպեսզի զգանք, թե ինչ կյանքով է ապրում նա։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ դաշինքի անդամները հանդիպումներ ունեցան Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Ջրառատ գյուղերի, Արմավիր և Էջմիածին քաղաքների բնակիչների հետ, որոնց ներկայացրեցին դաշինքի ծրագրային որոշ դրույթներ։

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>