Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ոստիկանության տեսանյութում բազմաթիվ անհեթեթություններ կան, և այն մանիպուլյատիվ է. սա դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու հերթական գործընթացն է. Արամ Օրբելյան. Տեսանյութ

«Մարտի 1-ի» գործի վերաբերյալ նախօրեին Ոստիկանության հրապարակած տեսանյութը ժպիտ է առաջացնում՝ ցուցադրման ձևի, ժամանակահատվածի, տեսախցիկների, ավտոմատի և այլ առումներով: Երկրորդ. տեսանյութը չի վերաբերում «Մարտի 1-ի» առանձնացված գործին: Այս ամենից կարելի է ենթադրել, որ սա հերթական գործընթացն է դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

2-րդ նախագահի պաշտպանը պատահական չի համարում տեսանյութի հրապարակման օրը: Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի՝ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:

«Իրականում, կարծում ենք, որ սա պատահական չէ: Առաջին դեպքը չէ, երբ կարևոր որոշմանը նախորդում են հրապարակումներ: Դա կլինի ոստիկանության տեսանյութ, գործադիրի կամ օրենսդիրի ինչ-որ ելույթներ»,- ասաց նա:

Արամ Օրբելյանը հիշեցնում է, որ մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, երբ Աննա Դանիբեկյանը որոշում պետք է հրապարակեր՝ Սահմանադրական դատարանի կողմից 35-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, դրա նախօրեին և´ ԱԺ, և´ Կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին, որ ՍԴ որոշումը պետք է քննարկվի, այլ ձև պետք է մեկնաբանվի, այս որոշումը սխալ է և այլն:

«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ամեն անգամ, երբ պետք է որոշում կայացվի, և այդ որոշումը ոնց որ թե կառավարության կամ մեղադրող կողմի վերահսկողությունից դուրս է գալիս, անմիջապես մանիպուլյատիվ եղանակով նմանատիպ պրոցեսներ են ընթանում»,- նշեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը դեկտեմբերի 19-ին տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հանդիպում են 2008 թվականի «Մարտի 1-ի» դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու նրանց փորձում են կաշառել, որպեսզի վերջիններս հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

Արամ Օրբելյանը պնդում է, որ որևէ գործընթացի միջամտություն չկա. «Աջակիցները տարբեր մարդիկ են, նույնը նաև հակառակորդները: Այսինքն՝ չպետք է դիտարկել, որ բոլորը մեկ տեղից հրահանգավորված գործընթաց են անում»:

Նրա խոսքով՝ տպավորություն է, որ սա բեմականացում է. «Ավտոմատ է դրված, ամառային շորերով, ոնց որ պրոֆեսիոնալ կամերաներով նկարահանվի: Բավականին շատ անհեթեթություններ կային: Ակնհայտ է, որ տեսանյութը նոր չի նկարահանվել: Ցավալի է, որ նոր են դրա մասին խոսում: Եթե ամառն այսպիսի բան է եղել, ակնհայտորեն այդ ժամանակ պետք է գործընթաց սկսվեր»:

2-րդ նախագահի պաշտպանի դիտարկմամբ՝ և´ Դատախազությունը, և´ քննչական մարմինները բազմիցս հայտարարել են, որ «Մարտի 1-ի» գործի Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հատվածը չի վերաբերում վիրավորներին, զոհերին. «Հետևաբար, վիրավորների կողմից ցուցմունք փոխելն ընդհանրապես գործի այս հատվածի վրա էական նշանակություն պետք է չունենա»:

Ըստ Արամ Օրբելյանի՝ երբ անձի ազատազրկման հարց է քննարկվում արդեն դատաքննության փուլում, այսինքն՝ գործը բացահայտելու խնդիր չկա, գործը դատարանում պաշտպանելու խնդիր կա, դրա ճիշտ մոդելը ոչ թե անձին կալանավորելն է, այլ այդ վկաներին պաշտպանելը:

«Տեսնում ենք, որ Ոստիկանությունը բացահայտում է ցանկացած միջամտություն՝ վկաների հետ կապված, հետևաբար, որևէ անձ պետք է կալանավորված չլինի: Ենթադրյալ խոչընդոտման ռիսկը վերացվում է», - ասաց Արամ Օրբելյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>