Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

«Սահմռկեցուցիչ բացահայտում է». Նարեկ Սամսոնյանը՝ ապօրինի որդեգրումների մասին. Տեսանյութ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելը և ավելի վաղ  այլ խմբագրություններում արձանագրվածն ինչ-որ տեղ խաչվում են: Գործող իշխանության օրոք մամուլը կարծես շատ ավելի անպաշտպան է, քան նախկինների ժամանակ։

Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ ընդգծելով, որ նախկինում որոշ խմբագրությունների հետ կատարվածի պարագայում եթե ունենայինք պատասխանատվություն կրող անձինք, ապա գուցե այս վերջին դեպքը տեղի չունենար։

Սամսոնյանի համոզմամբ՝ իշխանության կողմից ճնշումներ են լինում ոչ միայն մամուլի, այլ նաև ընդդիմադիր խմբակցությունների վրա, և դրա ապացույցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հայտարարությունն է՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հնարավոր հետկանչի վերաբերյալ։

«Դավիթ Խաժակյանին հետ կանչելը կապված է նրա հետ, որ նա բացահայտում էր, թե ո՞վ  է իրականում Հայկ Մարությանը, իսկ դա պետք է չլինի, որովհետև Նիկոլ Փաշինյանն Էդմոն Մարուքյանին նրա համար չի վերցրել աշխատանքի, որ նման կիքսեր լինեն»,- ասաց Սամսոնյանը։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահն անդրադարձավ  նաև վերջին օրերին մեդիադաշտում շատ քննարկված թեմաներից մեկին՝ վարչապետ Փաշինյանի դստեր համար գնված ավտոմեքենայի հարցին ու դրա վերաբերյալ Փաշինյանի պարզաբանումներին։

Ըստ Սամսոնյանի՝ Փաշինյանի համար  պետության միջոցներով մեքենայի գնումը դարձավ քննադատությունների առարկա նախևառաջ այն պատճառով, որ Փաշինյանն ամենաշատն է խոսել Հայաստանը «պադավատապետություն» դարձնելու մասին։

«Իհա՛րկե, պետք է վարչապետի ընտանիքը  լինի պաշտպանված, բայց հասարակությունն այսօր ըմբոստանում է, որովհետև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման ցանկացած բան դարձնում էր ընդդիմադիր օրակարգի մի մասը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն անվանում էր «պադավատապետություն», հիմա նա ստանում է բումերանգի էֆեկտը, և նրա հետ վարվում են այնպես, ինչպես ինքն էր ժամանակին վարվում, բայց  մի տարբերությամբ՝ հիմա բարոյական  գիծը չի հատվում, իսկ երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, այդ գիծը հատում էր»,- ասաց  Սամսոնյանը։

Դիտարկմանը, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում ընտանիքի անդամների մասին  փոփոխություն կատարվեց 2018 թվականի մարտի 23-ին, այսինքն՝ կոստյումը կարվել էր նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հագո՞վ, և ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կրել նախկինների կոստյո՞ւմը, Սամսոնյանը պատասխանեց.

«Այո՛, շարունակում է մեծ սիրով կրել և իրեն էլ սազում է, իսկ նոր սահմանադրական փոփոխությունների նախագծերի հետ կապված էլ՝ չեմ կարծում, որ մենք կունենանք ամբողջական բարեփոխված Սահմանադրություն։ Ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի թիմի ինտելեկտուալ բազային հիմքին, ես չեմ հավատում, որ նրանք կարող են գրել այնպիսի Սահմանադրություն, որը վաղը կամ մյուս օրը երկրին փորձանքի չի բերի, բացի այդ,  կարծում եմ, որ նրանք նաև ժամանակ չեն ունենա, որովհետև իրենց վարկանիշն անկում է ապրում։ Նիկոլ Փաշինյանը նախկինների ճանապարհով գնալու պարագայում իր գլխին ավելի մեծ սև ամպեր կտեսնի, քան նախկինների դեպքում էր»,- ասաց  Սամսոնյանը։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>