Հայ բռնցքամարտիկները հանդես կգան Գերմանիայում
Գերմանիայի Հալե քաղաքում մարտի 13-18-ը տեղի կունենա բռնցքամարտի Chemistry cup 2017 միջազգային մրցաշարը, որին Հայաստանը կներկայանա 3 մարզիկով։
Հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 69 կգ քաշային Գոռ Երիցյանը եւ 81 կգ քաշային Վազգեն Շահվերդյանը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: