«Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա ՀՀ-ում երբեք չի եղել». Նիկոլ Փաշինյան
«Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին և հարցադրում են անում. հիշո՞ւմ ես այս ելույթդ:
Ոչ միայն հիշում եմ, այլև հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով:
Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եվ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայնդեպս՝ վերջին 20 տարում:
Ու մենք խնդիր ենք դրել անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը»:
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

