Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Արման Բաբաջանյանը հիմա էլ Փաշինյանին առաջարկում է «գործ» սարքել Աղվան Վարդանյանի վրա՞

Մեր ժողովուրդը լավ է հիշում անցյալ դարի 37 թվականի հայտնի դեպքերը: Ցավոք այս կամ այն չափով հանրության մոտ 20-25 տոկոսի պապերը առնչվել են այդ դեպքերի հետ: Երբ այդ խայտառակությունը բացահայտվեց, որոշում կայացվեց այդ դեպքերի «стукач»-ական ցանցը չբացահայտել: Հիմնավորումն այն էր, թե այդ դեպքում հանրության մեջ կարող է առաջանալ հավերժ թշնամանքի մթնոլորտ: Ինչքանով էր ճիշտ կամ սխալ այս թեզն  այսօր իմաստ չունի քննարկել: Քանզի այն վաղուց արդեն դարձել է պատմություն: Սակայն, երբ գործակալական գործ տվող  այս ցանցը հրապարակավ չի պատժվում,  հանրության մեջ առաջանում է այս երևույթին հանդեպ յուրօրինակ հանդուրժողական մթնոլորտ:

Մեր օրերին վերադառնալով կարող ենք հստակ նշել, թե ով կլիներ Արման Բաբաջանյանը, եթե նա գործեր ասենք 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակում: Նա  կլիներ կամ պոլիցայ, կամ էլ համակենտրոնացման ճամբարի դահիճներից մեկը:

Իսկ եթե նա, ասենք,  գործեր պարտիզանների մոտ, ապա վստահ գերմանացիների գործակալը կլիներ: Եթե նա ապրեր ասենք 1937-38 թվականներին Մոսկվայում, ապա կլիներ Բերիայի, Եժովի  կամ Յագոդայի գործակալը: Չէր բացառվի, որ իր այդ «արժանիքների»  համար նրան ընդուներ անձամբ Իոսիֆ Ստալինը: Ինչպես որ այս օրերին նրան ընդունեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Մարդու տեսակը չի փոխվում: Պարզապես տարբեր ժամանակներին այդ տեսակները իրենց դրսևորում են ըստ ժամանակի պահանջի:

Նախորդ իշխանության ժամանակ, ինչպես հայտնի է, Արման Բաբաջանյանը իրեն շատ լավ էր զգում: Նույնիսկ իր բնորոշմամբ՝ որպես լրատվամիջոցի տեր «լողանում էր գովազդների մեջ»: Այսօր այդ նույն անձնավորությունը կոչ է անում Փաշինյանին կալանավորել Սերժ Սարգսյանին: Սա ցույց է տալիս այս մարդու իրական տեսակը:

2018-ի ապրիլին նա հեղափոխության գլխավոր ընդդիմախոսներից էր: Հավանաբար, որպեսզի կարողանա շարունակել «լողանալ գովազդների մեջ»: Իսկ այսօր նա հայտ է ներկայացնում «հեղափոխության փրկչի» դեր կատարել: Եվ նույնիսկ դրա համար իր շուրջ է փորձում հավաքել Փաշինյանի իշխանության «բորտից»  դուրս մնացածներին:

Բայց դա էլ է իր համար քիչ. նա պատրաստ է կատարել իշխանության համար ամենաստոր պատվերները: Օրինակ՝ նրան թույլ տվեցին հանդիպել Նաիրի Հունանյանի հետ, որից հետո հայտարարեց, որ պատրաստ է ողջ քաղաքական դաշտի վրա ցեխ շպրտել՝ օգտագործելով Նաիրիի «ցուցմունքները»:  Միաժամանակ նույնիսկ  «հեռանկարային» ակնարկներ փոխանցելով Նաիրիին:

Այս գործարքը ինչ - ինչ պատճառներով չստացվեց: Հիմա էլ փորձում է նույն ոճով՝ «գործ» սարքելու առաջարկով հանդես գալ այս անգամ արդեն Աղվան Վարդանյանի դեմ: Պատճառնել էլ է հայտնի: Աղվանը վերջերս դարձել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով նրա իրավունքների պաշտպանության հանձնախումբի ղեկավար: Եվ ահա այս փաստը, հավանաբար, խիստ նյարդայանցրել է իշխանությանը: Օգտագործելով դա  Բաբաջանյանը իշխանությանն առաջարկում է  «քրեական գործ» բացել նրա վրա, որպեսզի հանրությունը նկատի այս ամենը և վախենա: Որպես պատրվակ Բաբաջանյանը առաջարկում է քրքրել Աղվան Վարդանյանի նախարար աշխատած ժամանակները:

Եվ այս անձնավորությունը իրեն դիրքավորում է՝  որպես «ժամանակակից, լիբերալ և արևմտամետ» գործիչ:

Իրականում  նա իր բնույթով  շարքային  ստուկաչ է, խառնակիչ և սրիկա: Ով ունակ է իր մոր դեմ ցուցմունք տալ, պատրաստ է մասնակցելու ցանկացած տիպի ստոր արարքների: Սա այն եզակի դեպքերից է, որին հետագայում պիտի պատասխանության ենթարկել իր ստոր գործերի համար:

Իսկ մոր  դեմ ցուցմունք տվողը կարող է նաև պետության դեմ էլ ցուցմունք տալ: Նորմալ, ժամանակակից երկրներում դա կոչվում է «պետական դավաճանություն»:

Խնդիրը նրանում է, որ երբ «չարիքը» չի պատժվում,  հանրության կողմից ընկալվում է որպես «բնականոն իրավիճակ»: Որից հետո, այսպես կոչված, օվերտոնի պատուհանի սկզբունքի համաձայն նմանատիպ երկրներում պետական դավաճանությունը, օտար երկրների հետ համագործակցությունը, սեփական քաղաքացիների վրա 37 թվի օրինակով գործ տալը սկսում է համարվել որպես բնականոն գործընթաց: Որից հետո կարճ ժամանակ անց այդ երկրները կամ կորցնում են իրենց պետականությունը, կամ մասնատվում են, կամ էլ ընդանրապես վերանում են քարտեզից:

Մենք այս շարքից ցավոք հարուստ փորձ ունենք, սակայն մինչ այսօր չենք հասկացել, որ դրա հիմնական մեղավորները ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամիներն են եղել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>