«Կոչս իրավապահներին՝ շուտափույթ պարզել, թե ինչ է տեղի ունեցել». Նաիրա Զոհրաբյան
Դեկտեմբերի 19-ին ԱԺ ամբիոնից հայտարարությամբ հանդես եկավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Երեկ գիշեր դռնից ու պատուհանից ներխուժել են Armlur.am կայքի և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված, կոչս իրավապահ համակարգին է ուղղված՝ շուտափույթ պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են խմբագրություն ներխուժածները, ինչ են փնտրել»,- ասաց պատգամավորը:
Zham.am