Գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն. ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված: ԹԱՐՄԱՑՎԱԾ. Տեսանյութ
Դիտել նաև
Ժողովրդի «վզով» պատերազմ են փաթաթում․ Հոպլոն պատահաբար բացահայտել է պլանը
Արամ Զավենիչը առաջարկում է Փաշինյանին Հայաստանի ոչնչացման համար պատասխանատու դարձնել ... հայ ժողովուրդին
«Կոչ ենք անում միանալ մեր ժողովրդի պահանջներին». դիվանագետների հայտարարությունը
Լակոտակրատիա․ ՔՊ-ի շնորհիվ բառարանում է հայտնվում կառավարման նոր մոդել. «Կարճ ասած» (տեսանյութ)
Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան
«Ժողովուրդ» օրաթերթի լրագորղ Սոնա Գրիգորյանից Hraparak.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ անհայտ անձը կամ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի, Armlur.am-ի խմբագրություն: Երբ առավոտյան 10-ին խմբագրության աշխատակիցը մտել է խմբագրություն, տեսել է, որ խմբագրությունը տակնուվրա է արված, դարակները բաց են, քարուքանդ է արված:
Սոնա Գրիգորյանը Hraparak.am -ին փոխանցեց,որ ահազանգել են ոստիկանություն,եւ այս պահին էլ սպասում են ՄԻՊ-ին,որին եւս դիմել են։
Դեպքի մանրամասները՝ փոքր ուշ։
***
ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես hայտնեց, որ գիշերը ներխուժել են Ժողովուրդ օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն:
Armlur.am-ից տեղականում ենք, որ ներխուժել են դռնից և պատուհանից, ամբողջ խմբագրությունը տակնուվրա է արված:

