Ովքե՞ր են այդքան հեշտ խաղում մարդկանց անվան ու բարի համբավի հետ
Դիտել նաև
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Լավ, չափ ու սահման պիտի՞ լինի։ Մեր հանրության համար այդքան նուրբ, այդքան էմոցիոնալ հարցով՝ նորածինների «առուվաճառքի» քրեական գործով ինչ-որ մարդիկ հատում են էթիկայի բոլոր հնարավոր սահմանագծերը՝ հայտարարելով, որ այդ գործն ունեցել է հովանավոր գլխավոր դատախազությունում, որը գլխավոր կասկածյալի մոտ ազգականն է, ու տալիս են այդ մարդու անունը։
Ու ինչ է պարզվու՞մ։ Այդ մարդը ոչ ազգակցական, ոչ էլ որևէ այլ կապ չունի կասկածյալի հետ։ Ու առհասարակ՝ լրիվ այլ ոլորտ է ղեկավարում։
Ովքե՞ր են այդքան հեշտ խաղում մարդկանց անվան ու բարի համբավի հետ։ Ովքե՞ր են նրանց հարթակ տրամադրում։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

