Երևանի նկատմամբ Թբիլիսիի պարտքը 7,7 միլիոն դոլար է
«Business Грузия» պարբերականը հրապարակել է Վրաստանի պետական պարտքի մասին նյութ: Պետական պարտքը, ընդհանուր առմամբ, կազմում է 5,4 միլիարդ դոլար:
Խոշոր վարկատուներ են Ասիական զարգացման բանկը (1,1 մլրդ դոլար), Համաշխարհային բանկը (978 միլիոն դոլար), Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (910 միլիոն դոլար):
Ինչ վերաբերում է վարկատու երկրներին, ապա դրանք են Գերմանիան (322 միլիոն դոլար), Ֆրանսիան (238 միլիոն դոլար), Ճապոնիան (219 միլիոն դոլար), Ռուսաստանը (54 միլիոն դոլար):
Վարկատու երկրների շարքում է նաև Հայաստանը: Երևանի նկատմամբ Թբիլիսիի պարտքը 7,7 միլիոն դոլար է: