Փնթի պրիցեպով առևտուրն այդպես էլ չվերացրիք կենտրոնում
Քաղաքային տնտեսությունում, իմ կարծիքով ցանկացած այլ բնագավառում, մանրուքներ չեն լինում...Մանրուքները չնկատելու, անտեսելու, չկարևորելու դեպքում, դրանք գումարվում, կուտակվում, շատանում և եղանակ են ստեղծում, պատկերացում ստեղծում աշխատանքի արդյունքների և արդյունավետության վերաբերյալ: Հաճախ դրանք այնքան են շատանում և դառնում գերիշխող, որ մոռացվում են նույնիսկ շատ կարևոր և հիմնական, առանցքային ձեռքբերումները: Կախված էլեկտրական լարերը, որ անցորդի դեմքն ու գլուխն են շոյում, էլ չեմ ասում հոսանքահարման մասին, ամառային սրճարանների ցցված մետաղյա ցցվածքները, որոնք անպայման չնկատելու դեպքում կհայտնվես «Օրթոպեդիկում», կամ ուղղակի զզվանք կստանաս ծխախոտի մնացուկների կույտերից, քանդած ու ամիսներ շարունակ չվերանորոգվող մայթերից ու ճանապարհներից: Եվ այդ ամենը նույնիսկ հենց մայրաքաղաքի սրտում՝ կենտրոնում...
Սայաթ-Նովա, Թումանյան, Մաշտոցի պողոտա, Աբովյան...Նույնիսկ Կենտրոնի թաղապետարանի հենց դիմացի մայթը...Մի խոսքով, հին կադրերը կապ չունեն, դուք չեք կարողանում աշխատել...
Հ.Գ. Հա՛, փնթի պրիցեպով առևտուրն այդպես էլ չվերացրիք կենտրոնում... Նույնիսկ ամենա կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից