Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն
Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ է Կոնջորյանը իր բոլոր քաղաքական հակառակորդներին  համարում պետական դավաճաններ «Ալիևյան սահմանադրությունը» հայերին պարտադրելու նպատակով ՔՊ ղեկավար Փաշինյանը ելույթ է ունենում Պատերազմ Արցախում
Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II Շաքիում Անի Ավետիսյանի տուն մտած шդրբեջшնցու գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը լրիվ այլ է. Տիգրան Աբրահամյան Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին Փաշինյանը հրաժարական է տալիս, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն. «Հայաքվեի» հակընդդեմ առաջարկը Դիկտատուրայի սահմանադրական լեգիտիմացման փորձ Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկը մերժում է. Փաշինյանի գործողությունները ահшբեկչի են. Խաչատրյան Անկախության հռչակագիրը անվերապահորեն համարվում է և համարվելու է հայ ժողովրդի սահմանադրական ինքնության անբաժանելի մասը. Ղամբարյան ԵՐԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՂՆԵՐԻՆ Ալիեւի պահանջով հղումը անկախության հչակագրին հանված է, մենք ասում ենք՝ ոչ. «Ուժեղ Հայաստան» Իրանը մտադիր է ուշադիր հետևել TRIPP նախագծի իրականացմանը և չսահմանափակվել Հայաստանի հավաստիացումներով Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է. Վարդևանյան Փաշինյանի հրապարակած սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրին հղումը չկա, ինչպես պահանջել էր Ադրբեջանը Խնդրի լուծումը. ռեպրեսիաների դադարեցում, պատանդների ազատ արձակում, արտահերթ ընտրությունների նշանակում Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել 2021 թվականից սկսած Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Սա իմ Սահմանադրությունը չէ. քաղաքագետ

Իշխանությունը հայտարարում է, թե փողի խնդիր չկա, սակայն գնում է վարկեր վերցնելու ճանապարհով

«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի գլխավորած կառավարությունը շարունակում է երկրի բնակչությանը համոզել, թե տնտեսությունը զարգանում է հեղափոխական տեմպերով, սակայն քաղաքացիներին օրեցօր տեսանելի է դառնում, որ դրանք միայն հայտարարություններ են, և չնայած որոշակի դինամիկային՝ տնտեսության մեջ կտրուկ դրական փոփոխություններ չկան: 

Թերևս չի օգտագործվում այն ամբողջ ներուժը, որ ունի տնտեսությունը արդյունքներ ապահովելու տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, կապիտալ ծախսերի թերակատարման մասին է: 

Իսկ սա նշանակում է, որ կառավարությունն ունի ֆինանսական միջոցներ, որոնք չեն ծախսվել, սակայն դա չի խանգարում իշխանությանը գնալ նոր պարտք վերցնելու ճանապարհով: Այսպես, մինչև տարեվերջ կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլարի վարկ վերցնել։ 

Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի՝ այդ չափով վարկային պարտավորությունը պետությունը ստանձնում է բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար:

Դեկտեմբերի 12-ին ԱԺ-ում վավերացվեց միանգամից 4 վարկային համաձայնագիր, որոնցով Հայաստանը ստանալու է հետևյալ վարկերը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ 45,8 մլն եվրո, Վերականգնման վարկերի բանկից (KfW)՝ 40 մլն եվրո, Ասիական զարգացման բանկից՝ 9,1 մլն եվրո և 36,5 մլն եվրո: 

Հարց է առաջ գալիս, եթե Փաշինյանը հայտարարում է, թե կառավարությունը գումարների խնդիր չունի, ապա ինչո՞ւ է այդպիսի մեծ չափով վարկային պարտավորություն ստանձնում: 

Հենց սա է պատճառը, որ քաղաքացիների շրջանում կասկածներ են առաջանում, թե իրականում այնպես չէ, որ կառավարությունը ֆինանսների խնդիր չունի, այլ այդպես է ներկայացվում, որպեսզի հնարավոր լինի քարոզչության միջոցով որոշ ժամանակով կանխել բնակչության հիասթափությունը: 

Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, վարկային համաձայնագրերի վավերացման ժամանակ բազմիցս քննադատել է ժամանակի իշխանություններին՝ պետության վրա հավելյալ ֆինանսական բեռ կուտակելու հետ կապված, սակայն այսօր նույն Փաշինյանը խոշորածավալ վարկեր վերցնելու մեջ ոչ մի խնդիր չի տեսնում: 

Կառավարությունը թերևս նաև հաշվի չի առնում, որ տարեցտարի ավելանում են բյուջեից պետական պարտքի տոկոսավճարներին ուղղվող գումարները, որն իրոք լուրջ բեռ է դառնում պետության համար: 

Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստացվում, որ ներկայումս Հայաստանը ստիպված է պարտքի տոկոսները մարելուն ավելի շատ գումար հատկացնել, քան առողջապահության ոլորտին, կրթությանն ու բազմաթիվ այլ ոլորտների։ 

Իսկ ինչպես բոլորս տեսնում ենք, նշված ոլորտներին հատկացվող գումարները լիովին անբավարար են: Այս տարվա հոկտեմբերին պետական պարտքի չափն արդեն հատեց 7 մլրդ դոլարի սահմանաչափը, և նախատեսվում է, որ 2020 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի արդեն 7,3 միլիարդ դոլար, եթե, իհարկե, կառավարությունը չգնա նոր վարկեր ներգրավելու ճանապարհով: 

Լուրջ խնդիր է ստացված վարկային միջոցները նպատակային և թիրախավորված օգտագործելու հարցը՝ հատկապես այն պարագայում, երբ պարզվում է, որ այսօրվա իշխանությունների պաշտոնավարման ընթացքում էլ կոռուպցիոն ռիսկերը շարունակում են բարձր մնալ: 

Բացի այդ, վարկային միջոցները պետք է օգտագործվեն այնպիսի ոլորտներում, որ հնարավոր լինի ստանալ մուլտիպլիկատիվ էֆեկտ, այլ ոչ թե այդ գումարները ծախսվեն կամ փոշիացվեն ինչ-որ ծրագրերում, որոնց նշանակությունը տնտեսական առումով շատ ցածր է, առավել ևս՝ սոսկ բյուջեի սպասարկման համար: 

Ամեն դեպքում հանրությունը պետք է հնարավորություն ստանա վերահսկելու այն պրոցեսը, թե ինչպես են ծախսվում վարկային միջոցները, քանի որ դրանց մարումը հետագայում ընկնելու է իր ուսերին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>