«Հանրապետություն» կուսակցությունը նիստ կգումարի, կքննարկի ավագանու «Լույս» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը. Ուղիղ
«Հանրապետություն» կուսակցությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ին նիստ է գումարել, որ քննարկի նաեւ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարության հայտարարությունը, թե քննարկում են Երեւանի ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչլու հարցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»։
Նշենք, որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունն ունի երեք անդամ, որից միայն Դավիթ Խաժակյանն է ԼՀԿ-ից, մյուս երկու անդամները (Անի Խաչատրյան, Թեհմինա Վարդանյան) «Հանրապետություն» կուսակցությունից են:
Մանրամասները՝ տեսանյութում