«Լույս» խմբակցության գործունեությունը համահունչ չէ ԼՀԿ օրակարգին, քննարկում ենք ավագանիում մեր ներկայության նպատակահարմարությունը. Տեսանյութ
Տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք, որ վերջինս այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ քննարկում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանի հետկանչի հարցը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության գործունեությունը համահունչ չէ ԼՀԿ օրակարգին, հետևաբար քննարկում են ավագանիում կուսակցության ներկայության նպատակահարմարությունը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Zham.am

