Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Նիլոլ Փաշինյանի քայլերի շնորհիվ նախկին օլիգարխ Նեմեց Ռուբոն ռեաբիլիտացվեց և դարձավ գործարար պարոն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանի վերջին երկու հարցազրույցները (1, 2) կարելի է նրա բենիֆիսը համարել: Երբեք այսքան դրական կերպարով նա հանդես չէր եկել հանրության առջև:

Փորձենք հասկանալ դրա իրական պատճառները: Բանն այն է, որ նախորդ 20 տարիների ընթացքում Ռուբեն Հայրապետյանը մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով  համարվում էր օլիգարխիկ համակարգի ամենաօդիոզ դեմքերից մեկը: Նրա հետ էր կապված մի շարք աղմկահարույց միջադեպ: Նա իհարկե ուներ նաև դրական կողմեր, սակայն բացասականի ֆոնին այդ դրականը չէր նկատվում: Ինչքանով էր դա արդարացի, այլ հարց է: Պարզ է մեկ բան, որ կոնկրետ բացասական երևույթների հետ մեկտեղ նրա հետ էին կապված նաև մի շարք միֆեր: 

Եվ ահա 2018-ի ապրիլյան հեղափոխությունից 1,5 տարի անց հանրությունը տեսավ Հայրապետյանին նաև այլ կողմից: Նրա վերջին երկու հարցազրույցները ցույց տվեցին, որ նա իսկապես այդքան էլ, կամ՝ միայն բացասական չի ազդել ֆուտբոլի վրա: Նրա կողմից եղել են նաև դրական քայլեր: Բացի այդ, այս պատմությունից մարդիկ  իրենց համար պարզեցին, թե ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը:

Ով ընդամենը մի քանի տարի առաջ գովերգում էր Հայրապետյանին, իսկ այսօր՝ փնովում: Ավելին,  ակնարկում է, որ գիտի, որ շուտով Հայրապետյանը հայտնվելու է կալանքի տակ:

Եվ ամենակարևորը,  Հայրապետյանի հանդեպ հետապնդումները չէին լինի, եթե նա ակտիվ մասնակցություն չունենար դեկտեմբերի 23-ին ՀՖՖ-ի նախագահի ընտրարշավին:

Ինչպես հայտնի է, այդ առիթով նրա դեմ քրեական գործ է հարուցված, այն էլ մի քանի հոդվածներով:

Ըստ այդմ, քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Թեև արդեն բոլորի համար էլ պարզ է, որ Հայրապետյանի դեմ այս գործերը փաստացի «կարվել» են հենց առաջիկայում սպասվելիք ՀՖՖ-ի նախագահի ընտրությունների պատճառով:

Եթե այդ ընտրությունները չլինեին, կամ Հայրապետյանն իրեն այս հարցում ակտիվ չպահեր, ապա վերը նշված գործերը չէին բացվի, ինչը ևս մեկ անգամ փաստում է այն, որ Ռուբեն Հայրապետյանի դեմ  գործերը ոչ թե բացվում են, այլ «կարվում» են: Եվ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի ասած «Նոր Հայաստանը» մի երկիր է լինելու,  որտեղ ով նրա հետ փորձի հակադրվել, պիտի հայտնվի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Պարզ է, որ սա ոչ մի կապ չունի «Նոր Հայաստան» գաղափարի հետ: Պարզապես մարդկանց այս էմոցիաները գողանալով՝ Փաշինյանը փորձում է դրա վրա կառուցել իր միահեծան կառավարման համակարգը:

Սակայն պարզ է, որ այս ամենից Հայաստանի շարքային քաղաքացին ոչինչ չի շահելու և շուտով հասկանալու է, որ իրեն լկտիաբար խաբել են:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>