«Պատմական բացառիկ լուսանկար». Ռուբեն Շուխյան
Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Պատմական բացառիկ լուսանկար. 1919-ի ապրիլի 30-ին Երևանում տեղի ունեցած զորահանդեսը՝ ի պատիվ թուրք-թաթար հրոսակներից Կարսի և Նախիջևանի ազատագրմանը և Դաշնակիցների կողմից այդ երկու հայկական երկրամասերի ճանաչմանն իբրև ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության անքակտելի մաս: Ռազմական շքերթին ներկա է եղել բրիտանական Սև ծովյան զորաբանակի հրամանատար զոր. Ջորջ Միլնը: Դիմացից սպիտակ ձիու վրա՝ Երևանի զինվորական պարետ Արշավիր Շահխաթունին է, իսկ ետևում հայոց հեծելազորի հեծյալներն են՝ Դաշնակից տերությունների դրոշներով: Շքերթն Աբովյան փողոցից իջնում է դեպի Երևանի Կենտրոնական հրապարակ (ներկայիս՝ Հանրապետության), աջ կողմում՝ ներկայիս «Առնո Բաբաջանյան» համերգասրահի շենքն է:
Գևորգ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

