«Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
4
Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան

Հեղափոխությունից շահածները. «հակաօլիգարխիկ» պայքարի պարադոքսը

Պարադոքսալ է, բայց տարիներ շարունակ հակաօլիգարխիկ հռետորաբանությամբ քաղաքական միավորներ հավաքած և աղքատներից էմոցիաներ փախցրած մարդկանց իշխանության գալուց հետո շահառուների թվում են հայտնվել... օլիգարխ կոչվածները (քաղաքագիտական առումով հարուստ մականունավորներին օլիգարխ անվանելը պարզապես անգրագիտություն է, բայց տվյալ դեպքում կկիրառեմ հանրայնորեն ընդունված «շտամպը»)։

Շահել է Սամվել Ալեքսանյանը, քանզի այս իշխանությունը բառիս բուն իմաստով շատ ավելի էժան է նստում իր վրա, քան նախորդը։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան է ծախսել հեղափոխության միջոցով օլիգարխից սեփականատեր հռչակված սույն գործարարը նախկին ընտրությունների և 2018–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Երկու դեպքում էլ նա ծախսել է օրվա իշխանության համար, բայց ծախսի չափերը խիստ տարբեր են։

Հայտնի հիմնադրամներին որոշակի գումար տալով, քաղաքապետարանին «Կամազ» նվիրելով ու «տակից» մի քանի բան անելով՝ Ալեքսանյանը զուտ հաշվապահորեն շահել է։ Այլ հարց է, որ նրա համակարգում ամեն ինչ նույնն է մնացել։ Հայտնի անեկդոտի համաձայն՝ միայն թղթաբանությունն է ավելացել։

Յուրօրինակ ձևով շահեց նաև մյուս մականունավոր «օլիգարխը»՝ Ռուբեն Հայրապետյանը։ Նրա գերբացասական իմիջը զգալիորեն տրանսֆորմացվեց հայտնի հարցազրույցից հետո։ Նա հանրային ընկալման մեջ Նեմեց Ռուբոյից դարձավ պարոն Հայրապետյան, ընդ որում՝ վաստակելով դրա իրավունքը։

Լինելով նախկինների թիմի ամենաօդիոզ ֆիգուրներից՝ Հայրապետյանն իմիջային առումով միայն վնասներ է կրել ՀՀԿ–ի իշխանության տարիներին։ Վնասներ, որոնք ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ հիմքեր ունեին։

Ֆինանսական առումով էլ Հայրապետյանի վրա շատ թանկ էին նստում ընտրությունները, Ֆուտբոլի ֆեդերացիան ու մյուս անելիքները։ Հիմա նա ազատվել է բեռից՝ չմտնելով նորերի տանիքի տակ ու պաշտպանելով իր ընկերներին։

Փաշինյանի կամքից անկախ Հայրապետյանն այժմ մաքրվում է ու դառնում օրինականության, մարդկային հարաբերությունների, բարոյականության պաշտպան։ Ո՞ւմ մտքով կանցներ։

Վարչապետը Հայրապետյանին ուզում էր վնասել, բայց հակառակ էֆեկտը ստացավ։ Նա այդպես չէր ուզում, բայց այդպես ստացվեց։ Այսինքն՝ ստացվեց այնպես, որ նախորդ իշխանության թիմակիցը շահեկան վիճակում է հայտնվում նախորդներին մերժելու կարգախոսով հեղափոխություն արածների օրոք։

Շահել է նաև Գագիկ Ծառուկյանը։ Ու թեև ստուգումներից պրծում չունի և քաղաքական նպատակներով բացված քրեական գործերը դամոկլյան սրի նման կախված են նրա գլխավերևում, բայց քաղաքական առումով շահել է և արդեն մտածում է «ջեկ փոթի» մասին։

2018–ի դեկտեմբերին այնպիսի խորհրդարան է ձևավորվել, որ ԱԺ «պատահական մեծամասնության» ֆոնին Ծառուկյանը գրեթե միակ քաղաքական ու առարկայական խոսք հնչեցնողն է դարձել։ Ո՞վ կպատկերացներ։

Հեղափոխությունից էլի շահողներ կան։ Գրեթե բոլոր մականունավորները։ Նրանք ազատագրվեցին երևացող ու չերևացող պարտավորություններից։ Շահեց նույնիսկ «շնորհքով ներխուժված» Շմայսը։

Մականունավոր «օլիգարխների» մեջ, սակայն, կան եզակի տուժողներ։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ տուժողը հեղափոխական թիմի անդամ Խաչատուր Սուքիասյանն է։ Նրա հանրային իմիջը «օլիգարխների» մեջ միշտ շահեկանորեն տարբերվել է։ Այդ իմիջի վրա հատուկ ջանք ու միջոցներ էին դրվել։ Իմիջային փուչիկը հետևողականորեն փչվել էր։ Հեղափոխությունը պայթեցրեց այն։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>