Շուտ ապաքինվիր, աշխարհի լավագույն մարզիչ. Արթուր Աբրահամը հիվանդանոցում այցելել է իր մարզիչին. Լուսանկար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այցելել է հիվանդանոցում բուժում ստացող իր մարզիչ Ուլի Վեգներին:
«Շուտ ապաքինվիր, աշխարհի լավագույն մարզիչ: Ընդմիշտ սիրում եմ քեզ»,- Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակած լուսանկարին կից գրել է Աբրահամը:
Zham.am