Աշոտյանի սև գործը
Դիտել նաև
Մի խումբ պատգամավորներ այսօր կայցելեն Արմեն Աշոտյանին տեսակցության
Տիգրան Աբրահամյանն այցելել է տնային կալանքի մեջ գնտվող Արմեն Աշոտյանին
Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Անձնական վրեժ է լուծում. վախենում է Արմեն Աշոտյանի ինտելեկտից. Սամվել Նիկոյան
Դատական նիստ՝ քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ գործով (տեսանյութ)
«Հրապարակ»-ը գրում է․
« ՀՀԿ-ում մի ուրիշ կարգի խանդում են Արփինե Հովհաննիսյանին ու Վիգեն Սարգսյանին: Նրանցից բացի որևէ մեկին խստիվ արգելված է մասնակցել կուսակցության քարոզարշավին, որը գլխավորում է վարչապետ Կարեն Կարապետյանը։
ՀՀԿ-ի մեծ բանակից ընդամենը այդ երկու երիտասարդ՝ արդարադատության ու պաշտպանության նախարարներն են անցել քասթինգը ու, իբրև «չվարկաբեկված, մաքուր» երիտհհկականներ, իրավունք ունեն ներկայանալու հանրությանը։
Ասում են, թե հատկապես այս արգելքը ծանր է տանում Արմեն Աշոտյանը, ով նախընտրական քարոզչության իդեոլոգներից է, ում էլ պատկանում է ՀՀԿ-ի նոր կայքի՝ lovearmenia անվանման գաղափարը և ոչ միայն դա։ Նա, փաստորեն, այս օրերին սև գործն է անում, իսկ փառքն ու դափնիներն ուրիշներն են վայելում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

