Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի

05․08․2019թ․ «Պետական ինստիտուտները ամբողջությամբ կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։

12.12.2019թ․ «Էս տարվա բոլոր ցուցանիշները և ընդհանրապես ամեն ինչն արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Մեր բոլոր հաջողություններն ի հեճուկս պետական կառավարման համակարգի են և ի հեճուկս բոլոր նախարարությունների են։ Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ես այդ դիմադրությունը ջարդելու եմ»։

Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են։ Նա հետևողականորեն առաջ է տանում «վատ ժառանգություն եմ ստացել» և «չեն թողնում, որ աշխատեմ ու ձեզ լավ պահեմ» պարզունակ թեզերը։

Հանուն սեփական շահերի՝ Փաշինյանը քարոզում է պետական կառավարման համակարգի, այն է՝ պետության դեմ։ Նա թշնամություն է առաջացնում պողոսական հատվածի ու պետական բյուրոկրատիայի միջև։

Ինքն ուզում է ասել, որ բոլորը սրիկա են, կոռուպցիոներ ու անգրագետ։ Բնականաբար, բացի իրենից։

Պետական կառավարման համակարգին գոնե քարոզչական դաշտում պատերազմ է հայտարարված հետևյալ նպատակներով՝

ա․ խուսափել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում բացասական արդյունքների համար պատասխանատվությունից,

բ․ ապահովել տեսարաններ և շեղել հանրային ուշադրությունը բուն խնդիրներից,

գ․ նախապատրաստել պետական ապարատի դեմ հարձակման նոր ալիք։

Պատերազմ է հայտարարվում և բողոք ներկայացվում համակարգին այն դեպքում, երբ օրենսդիր ու գործադիր իշխանությունները սեփականաշնորհված են, ուժային և քննչական մարմիններն ամբողջությամբ վարչապետին են ենթարկվում, դատարաններում հատուկենտ են օրենքով շարժվողները, կառավարության ղեկավար օղակներում բացառապես մեկ մարդու քմահաճույքով նշանակվածներ են, խորհրդարանում ունենք լուռ մեծամասնություն։

Ումի՞ց է բողոքում Փաշինյանը։

Եթե հեղափոխությունը Արցախի շուրջ բանակցությունների օրակարգում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեմայի հայտնվելն է՝ ի հեճուկս Արցախին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու հայտարարության, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է այդ հեղափոխությանը և Բրատիսլավայում գոնե ինչ–որ կարմիր գծեր են ներկայացվում։

Եթե հեղափոխությունը դատարաններն ապօրինաբար շրջափակելն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է այդ հեղափոխությանը։

Եթե հեղափոխությունը անձնական քմահաճույքով և քաղաքական հաշվարկով քրեական գործեր սարքելն ու վնգստացող դատավորների 100–տոկոսանոց ոհմակ ստանալն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ դիմադրում է և թույլ չի տալիս վերջնականապես ասիական ոճի բռնապետություն կամ աֆրիկյան ոճի բանանային երկիր դառնանք։

Եթե հեղափոխությունը երկիրը Ֆեյսբուքով, «լայվով», «սելֆիով» ու անհավասարակշիռ որոշումներով կառավարելն է, ապա փա՛ռք պետական կառավարման համակարգին, որ այս պայմաններում կարողանում է այս կամ այն չափով մակրոտնտեսական կայունություն, սահմանների անվտանգություն, ներքին կարգուկանոն և ոչ քաոտիկ հասարակական հարաբերություններ ապահովել։

Բայց պետական կառավարման համակարգի հնարավորություններն ու ռեսուրսներն անսպառ չեն։ Դրանք կարող են մի օր չդիմանալ վարչապետի հախուռն ու էպատաժային գրոհներին։ Պետք է, հետևաբար, նոր որակի առաջնորդություն՝ նոր որակի Հայաստան կառուցելու համար։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>