11-ամյա վազորդուհին եռակի ոսկե մեդալակիր է դարձել՝ վազելով ինքնաշեն կոշիկով
Ֆիլիպինցի երիտասարդ վազորդուհին եռակի ոսկե մեդալակիր է դարձել՝ վազքի մրցությանը մասնակցելով ինքնաշեն կոշիկով:
Այս մասին տեղեկացնում է Tert.am -ը:
World of Buzz-ի տեղեկությամբ՝ 11-ամյա Ռեա Բուլոսը հաղթանակ է տարել 400, 800 և 1500 մ հեռավորություններում, իսկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն իր գրանցած արդյունքներով, այլև սպորտային կոշիկի բացակայությամբ: Աղջիկը ոտքերը ծածկել է բժշկական ծեփոնով, որին գրել է «Nike» և նկարել ընկերության պատկերանշանը: Հավանաբար նրա ծնողները սպորտային կոշիկ գնելու համար բավարար ֆինանսական միջոցներ չեն ունեցել:
Հաղորդվում է, որ մրցությանը մասնակցել է հարյուրավոր սպորտսմենների: