Շերը հուզական է արձագանքել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
«Օ, Աստված իմ, ԱՄՆ Սենատը այսօր միաձայն անցկացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Աստված օրհնի բոլոր հայերին աշխարհում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխարհահռչակ երգչուհի Շերը։
Նա նաև հիշել է իր այցը Երևան՝ օգնություն հասցնելու նպատակով։
Շերը Հայաստան այցելել է 1993 թվականի ապրիլի 28-ին։ Նա իր հետ բերել էր 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ։ Այցելել է մանկատներ, մանկական հիվանդանոցներ։