Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան

Ընդհանուր չարաշահումների ծավալը Մետրոպոլիտենում կազմել է 1.2 մլրդ դրամ

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողություն, որի արդյունքում համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում: Ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մշտապես իրականացվել են ծախսեր շահագործման ժամկետն անցած վագոնների վերանորոգման  նպատակով, այն դեպքում, երբ նշված միջոցների շրջանակներում հնարավոր էր ձեռք բերել նոր, ժամանակակից վագոններ: Մասնավորապես, 2011-2018 թվականների ընթացքում շահագործման ժամկետն անցած 80-ականների արտադրության հնացած վագոնների վերանորոգումների և պահեստամասերի ձեռքբերման նպատակով կատարվել է շուրջ 8.5 մլրդ դրամի ծախս կամ մեկ վագոնի վրա միջինը շուրջ 300 մլն դրամի ծախս,  այն դեպքում, երբ շուրջ 600 մլն դրամով հնարավոր էր ձեռք բերել ժամանակակից, էներգախնայող, հաճախակի վերանորոգումներ չպահանջող եվրոպական արտադրության վագոններ:

Ներկայացվում են ուսումնասիրության այլ արդյունքներ․

  1. Կապալառու ռուսական ընկերության հետ, որը ՀՀ-ում ունի ներկայացուցչություն, 2016թ. առաջին անգամ կնքվել է պայմանագիր վագոնների վերանորոգման աշխատանքները կատարելու համար (հաջորդ տարիներին ևս կնքվել են այլ պայմանագրեր): Ընկերությունը չի կատարել պայմանագրային պարտականությունները կամ կատարել է ոչ պատշաճ որակով, սակայն աշխատանքների արդյունքներն ընդունվել են Մետրոպոլիտենի կողմից և իրականացվել է վճարում: Վերոնշյալ և այլ խախտումների արդյունքում ընկերությունը, 1.2 մլրդ դրամի եկամուտ ստանալով, ապահովել է առնվազն 677.0 մլն դրամի գերշահույթ: Առկա են ընկերության կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու (համապատասխան ծավալով ծառայություն չի մատուցվել, սակայն առկա են ձեռքբերման փաստաթղթեր) և վերոգրյալի արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 128.0 մլն դրամի հարկ չվճարելու վերաբերյալ հիմնավոր կասկածներ: Ընկերությունից 2017-2018թթ. գնումներն իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որևէ ընթացակարգի:
  2. Մետրոպոլիտենի կողմից վրացական երկու և ռուսաստանյան երեք նորաստեղծ ընկերություններից իրականացվել են 674.0 մլն դրամի գնումներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որևէ ընթացակարգի և իրավական հիմքի (գնման առարկան ներառված չի եղել գնումների պլանում և տնօրենների խորհրդի կողմից հաստատված ծախսային նախահաշիվներում): Ձեռքբերված ապրանքներից 511.0 մլն դրամի ապրանքների շուկայական արժեքը կազմում է 274.0 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 1.7 մլրդ դրամի գնում առանց գնման որևէ ընթացակարգի:
  3. Մետրոպոլիտենի մասնաճյուղի աշխատակիցները միաժամանակ աշխատել են մասնաճյուղի պետի հետ փոխկապակցված անձի հիմնադրած ընկերությունում, որը 43,215.0 հազ. դրամի ծառայություններ է մատուցել Մետրոպոլիտենին՝ ստանալով 39,464.2 հազ. դրամ շահույթ: Ընկերությունից գնումներն իրականացվել են առանց մրցակցային ընթացակարգի կամ խախտումներով անցկացված ընթացակարգով:
  4. ՓԲԸ-ի մեկ այլ ստորաբաժանման աշխատակիցները միաժամանակ աշխատել են ընկերությունում, որը ՓԲԸ-ին մատուցել է 10,130.0 հազ. դրամի ծառայություն՝ ապահովելով 9,001.3 հազ. դրամի շահույթ: Ընկերությունից գնումն իրականացվել է խախտումներով անցկացված ընթացակարգով: Խոսքը այնպիսի ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի մասին է, ինչպիսիք են՝ շարժասանդուղքների բազրեփոկի լռմանը հետևող համակարգի փոխարինում, շարժասանդուղքների անվտանգության խոզանակների համալրման ծառայություն, ժամանակի սինխրոն բաժանումով համակարգչային ծառայությունների մատուցման հետ կապված ծառայություններ:
  5. Վերոգրյալ ընկերության կողմից Մետրոպոլիտենին մատակարարված օդաբաշխիչների շարժիչները եղել են հնամաշ և օգտագործված, սակայն վերջիններս ընդունվել են ՓԲԸ-ի կողմից, որի արդյունքում ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 3.0 մլն դրամի գույքային վնաս:
  6. Լուսադիոդային թանկարժեք լամպերի ձեռքբերման արդյունքում կատարվել է 31.0 մլն դրամի անարդյունավետ ծախս՝ ստացված արդյունքին հնարավոր էր հասնել՝ այդքանով պակաս գումար ծախսելով:
  7. Երաշխիքային ժամկետում գտնվող 7,711.2 հազ. դրամի խափանված լուսադիոդային լամպերը պետք է մատակարար ընկերության կողմից փոխարինվեին նորերով կամ վերանորոգվեին, սակայն ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները:

Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվել են առաջարկություններ Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվության առկայության պատճառով արդյունքները ներկայացվել են ՀՀ դատախազություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>