Ոստիկանությունը պարզել է գերմանացի զբոսաշրջիկից 34 հազար դրամ վերցրած տաքսու վարորդի ինքնությունը
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր հայտնում է, որ գտնվել է այն տաքսու վարորդը, որը 34 հազար դրամ է վերցրել գերմանացի ուղևորին սպասարկելու՝ «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության hրապարակ հասցնելու համար:
«Դեկտեմբերի 12-ին սոցցանցերում հրապարակում էր արվել, ըստ որի` «Աէրոպորտ սերվիս» տաքսի ծառայության վարորդներից մեկը գերմանացի զբոսաշրջիկին «Զվարթնոց» օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու դիմաց ստացել է 34.000 դրամ` ներկայացնելով համապատասխան կտրոն։
Հրապարակման հիման վրա ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ զբոսաշրջիկին Հանրապետության հրապարակ տարած անձը անհատ տաքսու վարորդ է։ 38-ամյա տղամարդը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տվել է բացատրություն։ Հանգամանքները պարզվում են», - գրել է նա:
Zham.am