Չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելը հնարավոր է. Մարիա Զախարովա. Տեսանյութ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ «չնայած դիրքորոշումների տարբերությանը՝ Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելը հնարավոր է»: Հաղորդում է Tert.am-ը:
«Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ «արձանագրել» ենք կողմերի միջև երկխոսության տեսլականի անհնարինությունը: Ինձ թվում է՝ կողմերն այդ մասին չեն խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են, ակնհայտ է, քանի որ հակառակ դեպքում բանակցային գործընթաց չէր լինի»,- ասել է Զախարովան:
Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, կշարունակի նպաստել երկխոսության շարունակմանը՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման:
Զախարովայի խոսքով՝ արդեն մի քանի ոլորտում երկխոսության օրինակներ եղել են: Նախարարության ներկայացուցիչն օրինակ է բերել վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած լրագրողների փոխայցերը:
Տեսանյութում այս հատվածը դիտել 51:22 րոպեից: