Էն դրամահավա՞քն ինչ եղավ, է՜...
«Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»,- կառավարության նիստում իբր թե կատակել է Նիկոլ Փաշինյանը եւ, ինչպես միշտ, ինքն էլ քահ-քահ ծիծաղել իր ասածի վրա։
Առիթը նախորդիվ Ֆինանսների նախարար, բազմափորձ եւ բազմավաստակ «նախկին» Ատոմ Ջանջուղազյանի ուղղությամբ նետված խիստ զայրացկոտ ֆրազն էր` «եւ պետք չի Հռոմի պապից ավելի կաթոլիկ ըլնել»...
Այսինքն` եթե Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու «մեղադրանքն» ուղղված էր ինչ-որ մեկին, ապա դա միայն եւ միայն Ջանջուղազյանն էր։
Ծանր դեպք է, ինչպես ասում են։
Համապատասխան հաստատություններում նապոլեոնների, հիսուսների, Հռոմի պապերի պակաս, իհարկե, չի զգացվում։ Բայց որ բոլորը մեկում լինի`հիվանդը ճաշից առաջ իրեն նապոլեոն զգա, ճաշից հետո` Հիսուս, ընթրիքին` Պապ թագավոր, կառավարության նիստի ժամանակ էլ` Հռոմի պապ, հաճախ չի պատահում...
Հ.գ.- Էն դրամահավա՛քն ի՞նչ եղավ, է՜. Բեռլինի կլինիկաներից մեկում «գերագույն գլխավորի» վիճակն ախտորոշելու եւ բուժման կուրս նշանակելու համար անհրաժեշտ 23 հազար եվրոն չհավաքվե՞ց...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

