Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել
28
Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Պատերազմ Արցախում
Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին

Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ

Արդարադատության նախարարը 2019թ. դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում ներկայացրեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը նշանակված՝ սահմանադրական դատարանի դատավորների համար ներդնել վաղ կենսաթոշակի կառուցակարգը: Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ դատավորները, որոնք յոթն են, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Արդարադատության նախարարը Ազգային ժողովի նիստում նախագծի անհրաժեշտությունը փորձեց հիմնավորել մի շարք հակասական փաստարկներով, որոնք հնչել էին նաև Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ:

Ստորև ներկայացնում եմ արդարադատության նախարարի փաստարկները և դրանց վերաբերյալ իմ դիտարկումները:

Փաստարկ 1. Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի ինստիտուտը նորություն չէ ՀՀ իրավական համակարգում, և գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված է նման հնարավորություն:

Նախագծի և գործող կարգավորման էական տարբերությունը նրանում է, որ գործող նորմը վաղ կենսաթոշակի գնալու իրավունք նախատեսել է միայն այն դատավորների համար, ովքեր 2015թ․ սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահի դրությամբ առնվազն 12 տարի պաշտոնավարել են ՍԴ դատավորի պաշտոնում (այս պահին այդ կարգավիճակն ունեցող երկու դատավոր կա՝ Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը)։ Գործող կարգավորումը իսկապես տրամաբանական է և արդարացված ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է։ Տարածել նման մոտեցումը այն դատավորների վրա, որոնք պաշտոնավարում են 12 տարուց պակաս, որևէ առումով հիմնավորված չէ:

Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ ՍԴ դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն, CDL-AD(2019)024)։

Հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել նաև մեկ այլ հանգամանքի վրա։ Եթե գործող օրենքը վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում նախատեսում է միայն «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով կենսաթոշակ (որն ավելի ցածր է, քան դատավորի պաշտոնում նրա աշխատավարձն ու հավելավճարները), ապա նախագիծը վաղ հրաժարական ներկայացնող դատավորներին տրամադրում է անհամեմատ ավելի մեծ «պարգև»՝ կենսաթոշակ, որը հավասար է հրաժարականի պահին դատավորի ստացած պաշտոնային դրույքաչափին և հավելավճարներին։

Փաստարկ 2. Նախագծի նպատակը 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելն է:

Դեռևս Կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ, ինչպես նաև նախագծի ընդունման անհրաժեշտության հիմնավորումներում ի հայտ են գալիս միմյանց հակասող հիմնավորումներ։ Մի կողմից՝ նախագծի ընդունման հիմնական անհրաժեշտությունը Կառավարության կողմից պայմանավորվում է 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ սահմանված սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու անհրաժեշտությամբ։ Առանց որևէ իրավական հիմքի, անտեսելով Սահմանադրության 213-րդ հոդվածը, Կառավարությունը պնդում է անում, թե 2015թ․ Սահմանադրության փոփոխություններով ներդրվել է սահմանադրական դատարանի «մոդել», որը պետք է անհապաղ կյանքի կոչվեր, սակայն «իրավակիրառ պրակտիկայի» բերումով իբրև թե կյանքի չի կոչվել։ Իրականում սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձևավորել միանգամից և միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։

Սահմանադրության 213-րդ հոդվածը նույնքան պարտադիր է օրենսդրի համար, որքան սահմանադրական դատարանի ձևավորման նոր կարգը նախատեսող Սահմանադրության հոդվածը, ուստի հակասահմանադրական և անթույլատրելի է օրենքով սահմանադրի կամքի նման խեղաթյուրումը։

Փաստարկ 3. Նախարարի կողմից որպես փաստարկ նաև հղում է կատարվում միջազգային փորձին: Վկայակոչվում է Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Դանիայի և Ավստրալիայի փորձը։ Միևնույն ժամանակ նախարարը պնդում է, որ նախագծով առաջարկվող մոդելը «ամբողջությամբ համընկնում է» Վրաստանի մոդելի հետ։

Դեռևս Նախագծի վերաբերյալ ներկայացված սկզբնական պարզաբանումներում միջազգային փորձի առումով որպես լավագույն օրինակ արդարադատության նախարարության կողմից մատնանշվում էին Լեհաստանը և Հունգարիան, որտեղ ներդրվել էր պարտադիր վաղ կենսաթոշակի ինստիտուտը: Նախարարության կողմից մատնանշված փորձը չդիմացավ քննադատության և հետագայում նախարարությունը հրաժարվեց Լեհաստանի և Հունգարիայի փորձը վկայակոչելուց: Սակայն սկսեցին հղումներ արվել այլ երկրների փորձին: Ցավոք, պատկերը կրկնվեց և միջազգային փորձը ներկայացվելիս խեղաթյուրվեց այնպես, ինչպես նախկինում՝ Լեհաստանի և Հունգարիայի պարագայում:

Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում (1) և Ուկրաինայում (2) առկա կարգավորման և Կառավարության կողմից առաջարկվող նախագծի էական տարբերությունը նրանում է, որ նշված երկրներում վաղ կենսաթոշակի ինստիտուտը գործում է բոլոր դատավորների համար, գործում է առանց ժամկետային սահմանափակման և նախատեսում է միայն միանվագ վճար և կենսաթոշակ և ոչ թե աշխատավարձի պահպանման իրավունք։

Դանիայում բոլոր դատավորների պաշտոնավարման տարիքը լրանում է 70 տարեկանում։ Սակայն, հաշվի առնելով կենսաթոշակային ընդհանուր տարիքը, Դանիայում (3) սահմանադրական մակարդակով նախատեսվել է, որ ընդհանուր կենսաթոշակային տարիքի հասած դատավորները (ընդ որում՝ խոսքը գնում է բոլոր դատավորների մասին) իրավունք ունեն հրաժարական տալու և մինչև 70 տարեկանը ստանալու հրաժարականի պահին ստանալիք աշխատավարձի չափով դրամական ապահովում: Այսպիսով, Դանիայում առկա է սահմանադրական կարգավորում և խոսքը գնում է միայն 65 տարին լրացած դատավորների մասին, ուստի Դանիայի օրինակը որևէ առնչություն չունի ներկայացված նախագծի հետ։

Ավստրալիայում (4) դատավորը կարող է կենսաթոշակի գնալ 60 տարեկանում՝ 10 տարի որպես դատավոր աշխատելուց հետո, իսկ առանձին տարածաշրջանի դատավորները՝ նույն պայմանով, 55 տարեկանում՝ ստանալով օրենքով սահմանված կենսաթոշակ: Սակայն այս պարագայում, խոսքը ոչ թե աշխատավարձի պահպանման, այլ կենսաթոշակի մասին է և ի տարբերություն նախագծով առաջարկվող մոդելի՝ տարածվում է միայն որոշակի ստաժ ունեցող բոլոր դատավորների վրա (առնվազն 10 տարվա) և չունի որևէ ժամկետային սահմանափակում:

Նախարարի կողմից մեջբերված երկրներից նախագծի հետ համադրելի է միայն Վրաստանի փորձը, քանի որ Վրաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կիրառվել է դատավորների վաղ կենսաթոշակային սխեմա՝ միայն որոշակի դատավորների նկատմամբ, ժամկետային սահմանափակմամբ և աշխատավարձի պահպանմամբ։ Բայց նույնիսկ Վրաստանի փորձը խեղաթյուրված է ներկայացվել։ Նախագծի հիմնավորման մեջ Վրաստանի մասով ներկայացված սխալ տեղակատվությունը (5) ներկայացվել է նաև ԱԺ նիստում։ Նշվում է, որ Վրաստանում այն կիրառվել է և՛ Գերագույն դատարանի և՛ ՍԴ դատավորների նկատմամբ, մինչդեռ իրականում այն կիրառվել է միայն Գերագույն դատարանի դատավորների նկատմամբ։

Երկրորդ, հարց է առաջանում՝ որքանո՞վ է Վրաստանը այս պարագայում լավագույն օրինակ վկայակոչման համար, և որքանո՞վ է Վրաստանում այդ ռեֆորմը տվել անկախ դատական համակարգ ձևավորելու ցանկալի արդյունք։ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2007թ․ զեկույցում (6) անկողմնակալ քննադատություն է հնչում Վրաստանում կիրառված այս ռեֆորմների վերաբերյալ՝ դրանք բնութագրվելով որպես մի շարք փորձառու կադրերի ռեզերվ ուղարկելու, երկար ժամանակ դատարանները փորձառու կադրերով համալրել չկարողանալու, դատական համակարգը կառավարության ազդեցության տակ դնելու, իսկ Գերագույն դատարանի պարագայում՝ «դատավորներին սպառնալու միջոցով հրաժարական պարտադրելու» գործընթաց (7)։ Ի դեպ` Վրաստանի նշված փորձը ներկայումս բացասական է գնահատվում նաև Վրաստանում (8):

Փաստարկ 4. Որպես հիմնավորում նշվում է նաև Վենետիկի հանձնաժողովի՝ նախագծի վերաբերյալ արտահայտած կարծիքը:

Վենետիկի հանձնաժողովի կարծիքում կառանձնացնեի երկու կարևոր տարր` կամավորությունը և ընթացիկ դատական գործընթացների վրա ազդելը:
Ազգային ժողովում որևէ հիմնավորում չբերվեց, թե ինչպես են բավարարվում այս երկու պայմանները: Թերևս պատճառն այն է, որ նման հիմնավորումներ ուղղակի գոյություն չունեն, քանի որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ երկու ամսով, նախագծի հեղինակները այդ երկու պայմանները դարձրին ֆիկցիա։ Անգամ Վրաստանում կիրառված և հիմնովին քննադատված մոտեցումը նախատեսում էր դրանից օգտվելու ավելի երկար ժամկետ՝ մեկ տարի։

Դավիթ Հարությունյան
Արդարադատության նախկին նախարար

1.Закон Российской Федерации О статусе судей в Российской Федерации, 15-րդ հոդվածի 2-րդ մաս, հասանելի է հետևյալ հղումով` http://docs.cntd.ru/document/9004453:

2. Law of Ukraine on the Judiciary and Status of Judges, 142-րդ հոդվածի 2-րդ մաս, հասանելի է հետևյալ հղումով` https://vkksu.gov.ua/userfiles/doc/Law_on_Judiciary_and_Status_of_Judges_16%2007%202016_ENG.pdf:

3.The Constitutional Act of Denmark, հոդված 64, հասանելի է հետևյալ հղումով` http://www.stm.dk/_p_10992.html։

4.Judges' Pensions Act 1968, հոդված 4, հասանելի է հետևյալ հղումով` http://www7.austlii.edu.au/cgi-bin/viewdb/au/legis/cth/consol_act/jpa1968184/:

5. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Վրաստանում դատական համակարգի փոփոխությունների համատեքստում կարգավորում է նախատեսվել, որը հնարավորություն է տվել 2005 թվականի հունվարի 1-ից 2006 թվականի հունվարի 1-ը Գերագույն դատարանի դատավորներին՝ այդ պաշտոնում 3 տարի աշխատելու և Սահմանադրական դատարանի դատավորներին՝ այդ պաշտոնում 5 տարի աշխատելու դեպքում հրաժարական ներկայացնելիս ցմահ ստանալ իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձի չափով դրամական ապահովում՝ անկախ տարիքից:

6.Transparency International’s Global Corruption Report 2007, էջ 205։ http://siteresources.worldbank.org/INTLAWJUSTINST/Resources/gcr07_complete_final.pdf

7.Տե՛ս նաև Bertelsmann Transformation Index 2006, https://www.bti-project.org/fileadmin/files/BTI/Downloads/Reports/2006/pdf/BTI_2006_Georgia.pdf, էջ 5։

8.https://factor.am/206087.html

Աղբյուրը` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>