Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է այլ դատավորի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին: Այս մասին տեղեկանում ենք դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։
Մակագրումը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 10-ին, և դեռևս չկա որոշում՝ այն վարույթ ընդունելու կամ ընդունելը մերժելու մասին:
Zham.am