ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ կոռուպցիայի դեմ պայքարել՝ առանց մարդկանց նորմալ վարձատրելու
Կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարևոր տարրերից մեկը պետական աշխատողների աշխատավարձերի կտրուկ բարձրացումն է։ Միամտություն է հարկային մարմնում կամ ճանապարհային ոստիկանության աշխատակցին 150 հազար դրամ վճարել ու նրանից ակնկալել նվիրված աշխատանք՝ առանց կողմնակի եկամուտների։ Միայն պարտադրանքով կամ սև փողը "չորով" կտրելով խնդիրը չի լուծվի՝ լավ կադրերը կփախչեն պետական համակարգից։
Ամենազարմանալին այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսող ոչ մի ուժ իր ծրագրում չի խոստանում բարձրացնել պետական կառավարման համակարգի աշխատավարձերը։
Պատճա՞ռը։ Չէ՝ ռեսուրսների պակասը չի, որովհետև մեկ-մեկ էնպիսի քայլեր են առաջարկում, որ դրանց իրականացման համար մի քանի հարյուր միլիոն դոլարի լրացուցիչ ծախս կպահանջի բյուջեցից։
Նման խոստում չտալու գլխավոր պատճառը այն է, որ դա ոչ պոպուլյար է և ընտրողների մեծ մասին կարող է դուր չգալ։ Կասեն՝ դեռ իշխանության չեկած՝ իրենց աշխատավարձն են ուզում բարձրացնել։
Բայց էս մասին լռելը անկեղծ չի։ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ կոռուպցիայի դեմ պայքարել՝ առանց մարդկանց նորմալ վարձատրելու։ Ասեք էս մասին։
Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

