Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Սամվել Մարտիրոսյան. Հունվարի 1-ից What՛s app-ն այլևս անվտանգ չի լինելու

Համացանցային անվտանգության խնդիրներով զբաղվող մասնագետներից մեկը մեզ հորդորեց, որ հայ հանրությանը փոխանցենք՝ 2020 թ․ հունվարի 1-ից հայաստանյան, եւ ոչ միայն, քաղաքական գործիչների կողմից օգտագործվող What՛s app գաղտնագրային համակարգն այլեւս գաղտնիության առումով անվտանգ չի լինելու։ Եվ այստեղ հաղորդակցվող մարդկանց առաջարկեց, անցնել կապի այլ միջոցների։ Բանն այն է, որ այս համակարգի տվյալների բազան գաղտնազերծվելու է, եւ դրանց նկատմամբ տարբեր կառույցներ հասանելիություն են ձեռք բերելու։ Ընդ որում՝ միջազգային ասպարեզում։ Ինչը նշանակում է, որ տարբեր երկրների իրավապահ մարմինները՝ պահանջի դեպքում, կարողանալու են ստանալ օգտատերերի տվյալները եւ կարողանալու են գաղտնալսել խոսակցությունները, կարդալ նամակագրությունը։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս փոփոխություններից տեղյակ չէ, սակայն խոսեց այն մասին, թե որքան է համակարգը ներկա պահին անվտանգ՝ տվյալների գաղտնիության տեսանկյունից։ Նաեւ՝ այն մասին, թե, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ հիմա էլ What՛s app-ը «լսվում է»։ Նախ, Սամվել Մարտիրոսյանը բացատրեց, թե ինչպես է աշխատում այդ համակարգը։ Այն աշխատում է գաղտնագրմամբ։ Այսինքն՝ հաղորդագրությունները գաղտնագրվում են սարքից սարք։ «Ես եթե ինչ-որ մեկին հաղորդագրություն եմ ուղարկում, այդ նամակը գաղտնագրվում է իմ հեռախոսի վրա եւ ապակոդավորվում է այն մարդու մոտ, ում ես այն ուղարկել եմ։ Դա նշանակում է, որ What՛s app-ն ինքը չի կարողանում կարդալ իմ գրառումները։ Հետեւաբար, տվյալ փոխանցել, եթե չլինի գաղտնագրման համակարգի մեջ փոփոխություն, չի կարող»,-բացատրեց Սամվել Մարտիրոսյանը։

Հիմա՝ այն մասին, թե ինչ տիպի տվյալ կարող է փոխանցել What՛s app-ը։ Դրանք կարող են լինել, այսպես կոչված՝ մետա տվյալները։ Այսինքն՝ ով եւ ում է զանգահարել տվյալ պահին, եւ որքան է տեւել այդ խոսակցությունը։ «Սա What՛s app-ը կարող է փոխանցել։ Եվ սա էլի քիչ տվյալ չէ։ Այնպես որ, սա ինչ-որ առումով մարդկանց խոցելի է դարձնում՝ չբացահայտելով խոսակցության կամ գրառումների բովանդակությունը»,-հավելեց Մարտիրոսյանը։

Հարցին, թե ինչ անել, որպեսզի մետա տվյալները եւս չբացահայտվեն, փորձագետը խորհուրդ է տալիս օգտվել «Signal» հավելվածից, որն առավել ապահով է, եւ որի դեպքում դրանք իրավապահ մարմիններին չեն փոխանցվի։ Կամ գոյություն ունի Wire հավելված, որտեղ մարդը կարող է գրանցվել առանց հեռախոսահամարը նշելու։ Այսինքն՝ մարդը չի կարող բացահայտվել՝ գրանցված չլինելով, քանի որ նա դա կարող է անել միայն էլեկտրոնային փոստով։ Հարցրինք, թե կա՞ «երկակի կոդ», որն էլ ավելի անվտանգ է դարձնում համակարգը։ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ այո, կա նման բան, բայց դա այն բանի համար է, որ կողմնակի անձը չկարողանա մտնել հաշվիդ մեջ, բայց ոչ թե այն պատճառով, որ չկարողանան գաղտնալսել։

Սամվել Մարտիրոսյանին հարցրինք՝ այնուամենայնիվ, անձը կարո՞ղ է վստահ լինել, որ What՛s app-ը հիմա անվտանգ է, որ չի գաղտնալսվում, անգամ եթե ոչ ԱԱԾ-ի ու իրավապահների, գոնե շարքային հաքերների կողմից։ Այս հարցին ի պատասխան՝ տեղեկատվական անվտանգության գծով փորձագետն ասաց, որ այն շատ լայն է, եւ որ դրան շատ դժվար է պատասխանել։ Նա ասում է․ «Բնականաբար, ինչ-որ երաշխիքներ կան, բնականաբար, What՛s app-ը գաղտնագրում է, այնպես է անում, որ կարդալու հնարավորություն չլինի, բայց եթե նայում ենք վերջին 1 տարվա պատմությանը, ապա կարող ենք փաստել, որ What՛s app-ն առնվազն 3 անգամ լուրջ խոցելիություն է ունեցել, եւ ինչ-որ մարդկանց կարողացել են գաղտնալսել ինչ-որ երկրների հատուկ ծառայությունները»։ Այնպես որ, սա հարց է, որը չունի հեշտ եւ միանշանակ պատասխան։

Աղբյուրը՝ Հրապարակ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>