Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Panem et Cicenses! — Հաց և տեսարաններ

Հանրապետության Հրապարակի «տոնածառի միջոցառումներին» քաղապետարանի կողմից հատկացված մոտ 700 000 դոլարի գումարի շուրջ վեճ է սկսվել․ արդյոք աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում արժի՞ այդքան գումար ծախսել նման միջոցառումների վրա, թե՞ ոչ։

Այս մեկուկես տարվա ընթացքում նման վեճեր շատ են եղել։ Հիշենք «Հայաստանն իմ ընտանիքն է․․․» անբովանդակ գրառումը տարածելու համար բյուջեից հատկացված գումարը, «Քաղաքացու օրվա» խորովածը և այլն։ Փաստորեն, խնդիրը ոչ միայն գումարն է, այլ շոուները, որոնք պարբերաբար կազմակերպվում են ժողովրդին «ուրախացնելու» համար։ Մենք գործ ունենք պրիմիտիվ, բայց, այնուամենայնիվ, քաղաքական տեխնոլոգիայի հետ, որի նպատակը կառավարող ուժի լեգիտիմության բարձրացումն է պարզ եղանակով՝ պարզ մտածողություն ունեցող մարդկանց վրա ներազդելու միջոցով։ Այսինքն, այստեղ խնդիրը գումարը չէ, այլ քաղաքականություն է, որը, անկախ բյուջեում եղած գումարի չափից՝ շարունակվելու է։ «Հացը և տեսարանները» մատուցվում են ոչ միայն ժողովրդին, այլև պարգևավճարների տեսքով կառավարող ուժի մասնակիցներին նրանց լոյալությունը գրավելու համար։ Փորձենք հասկանալ այս երևույթի էությունը։

«Panem et cicenses»՝ լատիներեն նշանակում է «հաց և տեսարաններ»։ Այս արտահայտությունը Հին Հռոմում օգտագործվում էր բացատրելու համար այն երևույթը, երբ քաղաքական գործիչները հասարակ ժողովրդին՝ պլեբսին, կաշառում էին պարենային ապրանքներով ու զվարճացնում էին կրկեսային տեսարաններով, որպեսզի ստանան նրանց աջակցությունն իրենց վրա իշխելու համար։

Այս արտահայտությունը տարածում է ստացել Օգտավիանոս կայսրի ժամանակ՝ որպես պլեբսի բնազդներին տուրք տալու կարգախոս, իսկ հռոմեացի երգիծաբան Յուվենալոսն այս արտահայտությունն օգտագործում էր ծաղրելու համար հասարակ մարդկանց եսասիրությունը, որոնք «հացը և տեսարանները» նախընտրում էին հանրային շահից ու քաղաքացիական պարտականությունները կատարելուց։

Հռումում հասարակ մարդկանց բաժանում էին ցորեն ու զվարճացնում գլադիոտարական մարտերով․ ամբոխը դաժան է ու սիրում է տեսնել ուրիշների տառապանքները։ Ավելի ուշ արդեն զվարճանում էին ավելի «ռեալիստական» տեսարաններով․ Christianos ad leones! – քրիստոնեաներին՝ առյուծներին, և դիտում էին, թե ինչպես էին առյուծներին կերակրում քրիստոնեաներով։ Բյուզանդիայում մարդկանց զվարճացնում էին ձիարշավարաններում, որտեղ նաև լուծվում էին քաղաքական հարցեր։ Օրինակ, Հուստինիանոս կայսրի ժամանակ Կոնստանդնուպոլսի ձիարշավարանում հիմնականում հայերից կազմված զորախմբերը կոտորել են մոտ 30 000 ապստամբների՝ դրանով ապստամբներից փրկելով Հուստինիանոսին։

«Տեսարանները» ժողովրդին միշտ էլ մատուցել են, անգամ կրոնական միջացառումների ժամանակ՝ պատարագը, հաղորդությունը նույնպես թատերականացված ներկայացումներ են՝ միստերիաներ, որտեղ ցուցադրում են Հիսուսի տառապանքները, բաժանում նրա «մարմինը ու արյունը»։

Սովետական Միության ժամանակ նույնպես կազմակերպվում էին զանգվածային տեսարաններ՝ «պառադներ», ժողովրդական երթեր և այլն։

Հացը և տեսարանները քաղաքական կատեգորիաներ են։ Հիմա նույնպես մարդկանց պետք է մատուցել տեսարաններ, բաժանել «հաց», կազմակերպել «տոնակատարություններ»։

Յուվենալոսը, որի շնորհիվ մենք հիշում ենք այդ արտահայտությունը, ասել էր․ «Հիմա ժողովուրդը հետաքրքրվում է միայն հացով և տեսարաններով»։

Այս ամենը հասկանալի է, չի կարելի մեղադրել երիտհեղափոխականներին (չնայած՝ ինչն են հեղափոխել, դեռևս հասկանալի չէ) «Panem et Cicenses» քաղաքական տեխնոլոգիան օգտագործելու համար։ Ցանկացած իշխանություն՝ անկախ իր ցանկությունից, ստիպված է լինելու դրանից օգտվել, սակայն խնդիրն այլ բան է․ ո՞րն է այդ տեսարանների ուղերձը, բովանդակությունը, աշխարհայացքային հեղափոխական արժեքը, նոր մշակույթը, հասկանալի չէ։ Մարդկանց բնազդների վրա խաղալը՝ դրան չհաղորդելով որևէ բովանդակություն, երկսայր սուր է հիշեցնում։ Հին Հռոմի ավարտը դրա վկան է։

Հին Հռոմը ահռելի ազդեցություն է ունեցել աշխարհի վրա։ Ըստ էության, այսօրվա Արևմտյան քաղաքակրթությունը Հռոմի ժառանգորդն է, իսկ ժամանակակից իրավական համակարգը հիմնված է հռոմեական իրավունքի վրա։ Սակայն Հռոմը կործանվեց, երբ այդ ավանդույթները սկսեցին խարխլվել՝ հագուրդ տալով ամբոխի բնազդներին։

Ստեփան Դանիելյան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>