Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան Կրեմլում չեն վստահում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II

Արթուր Եդիգարյան. ««Ալաշկերտն» ինձ վատություն արեց, ավարտում եմ կարիերաս»

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով երեկ հեռացել է «Ալաշկերտից», հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Ամռանն առաջարկ ստացա Սերբիայից: Գնալով այնտեղ՝ տեսա, որ շատ լավ և պրոֆեսիոնալ թիմ էր: Պարզապես ընտանեկան խնդիրների պատճառով վերադարձա Հայաստան: Տղաս պետք է լույս աշխարհ գար նոյեմբերին, այդ պատճառով վերադարձա, որ լինեմ ընտանիքիս կողքին:

Երբ եկա Հայաստան, գնացի «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանի մոտ՝ մտածելով, որ երկար տարիներ խաղացել եմ հենց այդ ակումբում և մեծ ներդրում եմ ունեցել այդ թիմում: Առաջնայինը հարգանքի գործոնն էր: Մտածեցի, որ ինձ կընդունեն և ընդունեցին: Ակումբի հետ պայմանագիրս ավարտվում էր 2020 թվականի օգոստոսին: Զանգեցին ինձ և հայտնեցին, որ պետք է գնամ և խզեմ պայմանագիրը, բայց քանի որ մեկ մրցաշրջանի ընթացքում երկու ակումբում էի խաղացել, և ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ երրորդ թիմ չէի կարող տեղափոխվել, գնացի ակումբի սեփականատերերի մոտ և փորձեցի իրավիճակը բացատրել: Ասացի, որ երրորդ թիմ չեմ կարող տեղափոխվել, և եթե հնարավորություն կա, մնամ թիմում: Բագրատ Նավոյանն ինձ առաջարկեց մարզչական աշխատանք և առաջարկեց վեց ամիս աշխատել որպես մարզիչ, իսկ հետո պարզ կլինի իմ ճակատագիրը: Սիրով համաձայնեցի և խզեցի պայմանագիրս: Դրանից հետո սկսեցի մտածել «Ալաշկերտում» մարզչական աշխատանքի մասին, բայց մի քանի ժամ հետո զանգեցին և առաջարկեցին ծիծաղելի գումարով շարունակել խաղալ թիմում: Ասացին՝ վեց ամիս հետո նոր կորոշվի ճակատագիրս: Եվ ես չհամաձայնեցի՝ ասելով, որ նրանք իրենց խոսքի տերը չեն և ֆուտբոլիստներին վատություն են անում: Եվ այդպես հեռախոսն անջատեցի:

Ավարտում եմ ֆուտբոլային կարիերաս՝ չնայած չէի ցանկանում, որ այսպես լիներ: Փոքր-ինչ ներդրում եմ ունեցել հայկական ֆուտբոլում, օգնել եմ հավաքականին, խաղացել եմ հոգով ու սրտով: Ամբողջությամբ նվիրվել եմ, և դա տեսել են բոլորը: Ես իմ աշխատասիրության շնորհիվ հասել եմ ինչ-որ հաջողությունների: Չեմ զղջում իմ կարիերայի համար: Հեռանում եմ ֆուտբոլից և անցնում մարզչական գործունեության:

Կարևորն այդ մարդիկ հասկանան, որ նրանք են մեզնից կախված, ոչ թե մենք նրանցից: Նրանք հանում են հայի, որովհետև չկա լեգեոնականների սահմանափակում և բերում են արտասահմանցի խաղացողի: Դա է ցավոտ հարցը: Ֆեդերացիան պետք է մտցնի սահմանափակման օրենքը, և բոլորը հավասար պայմաններ ունենան: Ֆեդերացիան պետք է նաև հետևի, որ ամեն գործընթաց պրոֆեսիոնալ լինի, ֆուտբոլիստին հեռացնելու դեպքում փոխհատուցում տան:

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, երկրպագուներին, լրագրողներին, ամբողջ ֆուտբոլային աշխարհին ինձ աջակցելու և կողքիս լինելու համար: Դուք մեծ ներդրում եք ունեցել իմ հաջողություններում»,- Topsports.am-ի հետ զրույցում ասել է Եդիգարյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>