ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր
6
«Ամեն ինչ հողին է հավասարվել». Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել. սահմանվել է արտակարգ ռեժիմ Թույլ չտալ Հայաստանի սպանություն Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Երեկվա բանավեճում Փաշինյանը սենսացիոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական. Գագիկ Ծառուկյան Ըստ հարցումների՝ Փաշինյանը մերժված է, մնում է դա ամրագրել հունիսի 7-ի քվեարկությամբ ու ընտրությունը պաշտպանել հաջորդ օրերին Տսնելով որ պարտված են, մերժված ու ատելի՝ փաշինյանական ռեժիմը անցել է բացահայտ ռեպրեսիաների Պատերազմ Արցախում
«Ամեն ինչ հողին է հավասարվել». Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել. սահմանվել է արտակարգ ռեժիմ Իրանի քաղաքացիներն աշխատել են դպրոցի շինարարության վրա, բայց չեն վարձատրվել, բողոքում են Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում ԻՀՊԿ-ն նախազգուշացնում է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին Եթե առաջ Ուրարտուին հավակնում էր Թուրքիան, հիմա հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը. Միքայել Բադալյան Իրանը հարվшծներ է հաuցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ԱՄՆ-ից էլ հայտնել են՝ խngել է իրանական չորս ԱԹU Արմեն Աշոտյանը էլի քաղբանտարկյալ է. նա կալանավորվեց մեկ ամսով ԵՄ սցենարը տապալվեց, վերջնական խոսքն ընտրողներինն է Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ Պատրաստ եղեք․ Նիկոլն այլընտրանք չի թողնում․ Հայկ Նահապետյան Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կչեղարկվի՞. ԿԸՀ–ն քննում է «Հանրապետության» դիմումը «Հայաստանում թուրքահպատակ բռնակալություն չի՛ լինելու․․․» Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ Հակոբյան Թույլ չտալ Հայաստանի սպանություն ԿԸՀ-ն ժամը 22:00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու Փաշինյանի «Հանրապետություն» կուսակցության դիմումը Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին. Սուրենյանց Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել Armat Media-ում իրականացրած գործողություններն ապօրինի են, խախտվել են աշխատակիցների իրավունքները. Փաստաբան Արցախում տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական gեղաuպшն գործողություն է. Գարեգին Երկրորդն gեղաuպшնшգետների ՆԳՆ-ն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը

Մարդու իրավունքների տարին. 2019 թ. նշանավորվեց ռեպրեսիվ մեքենայի միացմամբ և կալանքը որպես պատժի միջոց տոտալ կիրառման մշակույթով. Էլինար Վարդանյան

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ամփոփենք տարին՝ հագեցած իրավունքի հանդեպ բազմաթիվ ոտնձգություններով։ Մենք փորձել ենք դասակարգել իրավունքների խախտումները, ընդհանրացնել դրանք առանձին անվանակարգերում։
1. Տարվա ամենամտահոգիչ դատավարություններ. «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել»

Տարին առանձնանում է հնչեղություն ունեցող քրեական գործերով և դատավարություններով, որոնք առերևույթ զուգորդվել են իրավունքների խախտումներով և, ըստ հեղինակավոր իրավաբանների, հետագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ որոշումների հիմք են դառնալու։ Դատավարությունների շարքում առանձնանում են հատկապես Մարտի 1-ի գործով դատավորներ Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի կողմից կայացրած որոշումները և դատավարական նորմերի խախտումները։
Արմեն Դանիելյանը դատավարության ընթացքում թույլ տվեց արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, ինչն իրավաբանների կողմից ստացավ «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բնորոշումը։ Աննա Դանիբեկյանի կողմից ՍԴ որոշման անտեսումը հանդիսացավ ռեպրեսիվ մեխանիզմների գործադրման բաժանարար օրը։ Այդ օրվանից իշխեց «ամեն ինչ կարելի է» մթնոլորտը։ Այդ բաժանարար օրով մենք մուտք գործեցինք իրեն բնորոշ կանոններով պատժիչ ռեպրեսիաների փուլ:

Մանվել Գրիգորյանի դատավարությունը, որն ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, արդեն ամիսներ է ձգվում։ Հիվանդ մարդու խափանման միջոց կալանքը ամիսներ ի վեր չի փոխվում։ Նրան այդ վիճակով տանում են դատարան ու ցույց տալիս լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից։

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որն ընտրովի մոտեցում է վերջին ամիսներին նմանատիպ արարքների հետ համեմատության մեջ, երբ դատարանների շրջափակման ժամանակ դատավորների նկատմամբ գործադրված ճնշումները կամ ՍԴ դատավորի նկատմամբ ճնշումները մնացին առանց իրավական գնահատականի:

2. Տարվա ամենաբացահայտ ոտնձգությունները դատական իշխանության նկատմամբ.

Անկախ, վստահելի, իշխանության մյուս ճյուղերին հակակշռող դատական համակարգն է, որ կարող է հանդես գալ արդար դատաքննության իրականացման միջոցով որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ։

Բարդ է որոշել, թե երբ սկիզբ դրվեց դատարանների նկատմամբ բացահայտ ճնշումներին՝ դատարանների շրջափակմա՞մբ, մուտքերի արգելափակմա՞մբ, դատավոր Ազարյանի նկատմամբ ճնշումներո՞վ, դատավորներին «վնգստացող» անվանարկելո՞վ, թե՞ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցմամբ։ Մի բան ակնհայտ է՝ պրոցեսը շարունակվում է, և դրա վառ ապացույցը Սահմանադրական Դատարանի դատավորներից բոլոր հնարավոր եղանակներով ազատվելու ձգտումն է։ Թվարկած դրվագներից յուրաքանչյուրն առանձին-առանձին արդեն խոշոր միջադեպ է, որը չի կարող մնալ անհետևանք, իսկ դրանց ամբողջական ցանկն արդեն խոսում է դատական համակարգի լրջագույն պրոբլեմի մասին։

3. Տարվա ամենաանտրամաբանական քրեական գործերը.

Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց այստեղ հարկ է առանձնացնել հատկապես քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին։ Մի դեպքում հանրաճանաչ բժշկին, որն ավելի շատ կյանքեր է փրկել, քան վարույթն իրականացնողները քրեական գործեր են հարուցել, կանչում են հարցաքննության՝ ընդհատելով բարդագույն վիրահատությունը, մյուս դեպքում՝ սկզբում բռնում են, հետո միայն որոշում՝ ինչ մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի խափանման միջոց կալանքը կիրառել։

4. Տարվա աղմկահարույց ցուցմունքները.

Նախաքննության մարմինների կողմից հարուցված քրեական գործերով սեփական վարկածը հաստատելու համար այնպիսի փաստերի, ցուցմունքների հավաքումը, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը՝ հայտնի «վկաների» աջակցությամբ։

Այս անվանակարգում կա երկու անառարկելի առաջատար՝ Սիլվա Համբարձումյան և Պավել Անդերսոն։ Եթե առաջինը շուտ «վառվեց» և դարձավ համընդհանուր ու անվերջանալի հումորի առարկա՝ իր աջ ու ձախ «բաժանած կաշառքով», ապա Պ. Անդերսոնի թեման շատ ավելի զգայուն է․ Ռուսաստանի Դաշնության կողմից լինելով հետախուզման մեջ՝ խարդախության և այլ ծանր մեղադրանքներով, պաշտոնական փաստաթղթերով՝ ազգությամբ ադրբեջանցի, կյանքի ընթացքում անուն ազգանունը բազմաթիվ անգամ փոխած այս անձի՝ յոթ տարի առաջ տված հարցազրույցի և իմքայլական պատգամավորի դիմումի հիման վրա հարուցվում է քրեական գործ։ Սա մեզ ստիպեց իրականացնել սեփական քննությունը՝ հասկանալու համար, ի վերջո, թե ո՞վ է Պ. Անդերսոնը և ի՞նչ հին կապեր կան նրա ու ՀՀ նոր իշխանությունների մի թևի (իրավական) միջև, ինչո՞ւ չի կարող նրա որևէ բառ արժանահավատ լինել, ինչու՞ յոթ տարի առաջ ծնվեց նրա ուղղորդված սկայպ-հարցազրույցը, և ի՞նչ նպատակներ այն ուներ։ Ըստ անհրաժեշտության՝ առաջիկայում այս թեման կարող է ավելի բացվել։

5. Տարվա ամենաանհիմն դատական միջնորդությունը.

Մարտի 1-ի գործով մեղադրող կողմի դատախազը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդության հիմքում դատավորի անաչառության վերաբերյալ կասկածն է, որը պայմանավորված է նրանով, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը գրառում էր կատարել այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու Դ. Գրիգորյանի որոշումը գրել են դատավոր Մխիթար Պապոյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի ևս երկու այլ դատավոր՝ Արշակ Վարդանյանը և Վազգեն Ռշտունին։ Դատավոր Պապոյանը հայտարարել է, որ տեղեկությունը սուտ է և դիմել է ԱԱԾ՝ դատավորին զրպարտելու համար իրավական գնահատական տալու պահանջով։

Արդյունքում մեղադրող կողմը գտնում է, որ դա անաչառ դիտորդի մոտ կարող է կասկածի տեղիք տալ։ Դատավոր Պապոյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը։ Արդյունքում ստացվում է, որ եթե դատավորին զրպարտելու համար հանցագործության մասին հաղորդումը և դրա վերաբերյալ քննությունը դիտարկվում է որպես նրան ինքնաբացարկ ներկայացնելու հիմք, ապա ցանկացած դատավորի մասին, ով ինչ-որ գործ է քննում, կարելի է նմանատիպ հրապարակում անել, և երբ դատավորը դիմի իր իրավունքների պաշտպանության համար, նրան կարելի է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:

Չգիտես ինչու, կամ ավելի ճիշտ հասկանալի է, թե ինչու մեղադրող դատախազը նույն հիմքով ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում Աննա Դանիբեկյանին, ով տուժող է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի քրեական գործով, որը նախաքննություն իրականացնող մարմինը կապում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ դեպքում ուր մնաց անկողմնակալ դիտորդի մոտ դատավորի անաչառության վերաբերյալ կասկածի հիմքով ինքնաբացարկ հայտնելու պահանջը։

6. Տարվա հավաքների ազատության իրավունքի դեմ ոտնձգություն.

Ամենավառ դրսևորումը Դաշնակցության երիտասարդների կողմից խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակելն ու նրանց ոստիկանություն բերման ենթարկելն էր։ Այս գործողություններն ուղիղ հակասության մեջ մտան դատարանների շրջափակման և Էջմիածնի ճանապարհը Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով փակելու ժամանակ Ոստիկանության անգործության հետ։ Երիտասարդներն իրացնում էին ազատ հավաքների իրենց իրավունքը, և այսօրվա իշխանությունը, որը հասել է իշխանության նույն եղանակով՝ ճանապարհներ փակելով, պետք է համարժեք արձագանքեր երիտասարդների ակցիային։ Կար իրավիճակից դուրս գալու մի քանի ճանապարհ, որոնցից ընտրվեց ուժի կիրառումը։ Ի՞նչն էր խանգարում ԿԳՄՍ նախարարին՝ հանդիպել երիտասարդների հետ, լսել նրանց, նստել նրանց կողքին, քննարկել խնդիրները։ Գործեց «ոստիկանն իրենցն է» սկզբունքը։

7. Տարվա ամենափոփոխական մեղադրող դատախազը.

Մարտի 1-ի գործով որպես մեղադրող դատախազ ներգրավվեց դատախազ Կարեն Բիշարյանը: Նա 2018-ից մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ որպես վկա հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն չկա։

Հետագայում՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, գործի ընթացքն ամբողջությամբ փոխվեց, և փոխվեց նույն դատախազի հսկողության ժամանակ։ Նույն դատախազը ամիսների ընթացքում 180 աստիճանով փոխեց իր տեսակետը։ Հիմա նա մեղադրող դատախազ է։

Ամփոփում

2019թ. նշանավորվեց ռեպրեսիվ մեքենայի միացմամբ և կալանքը որպես պատժի միջոց տոտալ կիրառման մշակույթով։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ մարդու իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատվությունը կրում է պետությունը։ Իսկ երբ դա չի լինում, պրոցեսները գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>