Սուրճ պատրաստող ավտոմատ սարք թաղապետարանի մոտ, որը ըստ շրջանառվող լուրերի պատկանում է Ավանի թաղապետի որդուն
Սա Ավանի թաղապետարանի շենքն է։ Նորանշանակ թաղապետ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում շենքի մոտ հայտնվել է սուրճ պատրաստող ավտոմատ սարքը, որը ըստ շրջանառվող լուրերի պատկանում է թաղապետի որդուն, ի դեպ թաղապետարանի աշխատակիցները տեսագրող սարքի ներքո ստիպված սուրճ են խմում, հաճոյացնելու համար թաղապետին։ Հարգելի լրատվամիջոցներ խնդրում եմ հարցում ուղղարկեք Երևանի քաղաքապետարան ճշտելու համար ո՞ւմ է պատկանում տվյալ սարքը, կարելի՞ է արդյոք տեղական ինքնակառավարման շենքի մոտ տեղադրել նման սարք, միացված լինելով թաղապետարանի հոսանքի, արդյոք վճարո՞ւմ հոսանքի գումարը։
Անի Կագինյանի ֆեյսբուքյան էջից

